ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Արեգակ» ընտանեկան առողջության կենտրոնի բարձր նիշը

«Արեգակ» ընտանեկան առողջության  կենտրոնի բարձր նիշը
30.09.2014 | 11:25

Վերջերս Թբիլիսիում միջազգային կոնֆերանս էր` «Հարավային Կովկասում կանանց ձեռնարկատիրության զարգացման» թեմայով։ Ոչ պակաս ուշագրավ էր կոնֆերանսի նշանաբանը. «Մենք ինչպես կարող ենք աջակցել կին-ձեռնարկատերերի լիազորությունների մեծացմանը տնտեսությունում»։ Կազմակերպիչը «Գերմանական համագործակցության ծրագիրն» էր։
Հայաստանի պատվիրակության կազմում էր «Արեգակ» ընտանեկան առողջության կենտրոնի ներկայացուցիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԹԵՐԵԶԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։


-Ո՞րն էր կոնֆերանսի առաքելությունը։
-Հայաստանի գործատուների միության «Փոքր, միջին և կանանց ձեռնարկատիրության» ընկերակցության նախագահ Քնարիկ Մալխասյանի հրավերով ես էլ մասնակցեցի գերմանացիների կազմակերպած այս կարևոր եռօրյա միջոցառմանը։ Վրաստանը ներկայացնում էր Վրաստանի գործատուների ընկերակցությունը, Ադրբեջանը` ձեռնարկատերերի ազգային ընկերակցությունը։ Գերմանացիները բավականին քաջատեղյակ էին Կովկասում առկա իրավիճակներին։ Տիկին Քնարիկ Մալխասյանն իր հերթին բավականին հանգամանալից ներկայացրեց հայկական միջավայրում կայացած ոլորտի խնդիրներն ու առաջընթացները։
-Նմանատիպ այլ կազմակերպություններ ներկայացվա՞ծ էին կոնֆերանսում։
-Բժշկական կենտրոն էր ներկայացել Հայաստանից, կային դիմահարդարմամբ զբաղվող այլ կազմակերպություններ, սակայն ընտանիքի առողջությամբ զբաղվող կենտրոն միայն մենք էինք ներկայացնում։ Անշուշտ, մեր կենտրոնն ամբողջապես գործարար միջավայրում չի տեղակայված, այն ավելի ընդգրկուն համապատկեր ունի` ընտանիքի յուրաքանչյուր անդամին ապաքինել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, վերջնարդյունքում էլ ապաքինել հայ ընտանիքը։ Այսինքն` «Արեգակ» կենտրոնն իր գործունեությունը խարսխել է մարկետինգի սոցիալ-բարոյական հայեցակարգին` բավարարել նպատակային շուկաներում առկա պահանջարկն ու հետաքրքրությունները առանձին սպառողների և ամբողջ հասարակության բարեկեցության բարձրացմամբ։
-Ի՞նչ տվեց կոնֆերանսը Ձեզ և մյուս մասնակիցներին։
-Շատ բան և փոխադարձաբար։ Գերմանական կողմի ներկայացուցիչները խոստովանում էին, որ իրենք էլ շատ բան սովորեցին Կովկասի ձեռներեց կանանցից։
-Ո՞րն է գործարար կնոջ յուրահատկությունը, թերևս, նաև նրա «առաքելությունը»։
-Գործարար կինը ավելի շրջահայաց է, դա նրա բնույթի արտացոլանքն է, չէ՞ որ, մասնավորապես, տղամարդը կարող է լքել ընտանիքը, կինը` ոչ։ Համենայն դեպս, հայ կինը։ Սա տարածվում է նաև գործարար միջավայրի վրա։ Համաշխարհային գործարար միջավայրում վաղուց է ընդունված, որ գործարար կինը այլ տեսանկյունից է դիտում, նա գործում է ոչ թե ավելի լավ կամ ավելի վատ տղամարդու համեմատությամբ, նա ուղղակի այլ կերպ է գործում։ Ցավոք, ոչ բոլոր երկրներում են կին և տղամարդ գործարարները համահավասար պայմաններում աշխատում։ Մեր կենտրոնի մուտքագրված տվյալները գերմանացիներին շատ հետաքրքրեցին։ Բանն այն է, որ մեր ծրագրային մեթոդները ավելի բարձր տոկոսային նիշի վրա էին, քան գերմանացիներինը։ Խոսքը վերաբերում է կառավարմանը, հասարակության հետ աշխատանքին` հենված գիտաառողջական հիմնադրույթների վրա։ Ինքս էլ լավագույն արդյունք արձանագրեցի, հավաքելով ամենաբարձր միավորները` պատասխանելով նրանց առաջադրած հարցերին։ Հավաքեցի 67 միավոր, էապես գերազանցելով Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների ցուցանիշները։ Ի դեպ, նույն Գերմանիայում անցկացված հարցման լավագույն արդյունքը եղել է 65 միավորը։

Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ