Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 
  • Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում

    Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով երթ Փարիզում

    26.10.2020| 13:31
    Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած երթը, որի նպատակն էր Ֆրանսիայից և միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
  • Աջարիայի հայերն աջակցում են Արցախին

    Աջարիայի հայերն աջակցում են Արցախին

    25.10.2020| 21:02
    Աջարիայի հայերն Արցախին իրենց աջակցությունը հայտնելու նպատակով խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան:
  • Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին

    Հայերը ավտոշարասյունով շրջել են Բեռլինում՝ հաջակցություն Հայաստանին

    25.10.2020| 20:53
    Բեռլինում մի խումբ հայեր ավտոշարասյունով անցել են Բեռլինի փողոցներով՝ հաջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ավտոշարասյունը Հոլոքոստի հուշահամալիրի և Բրանդենբուրգի դարպասի մոտով շարժվել է դեպի Հաղթանակի սյունը:
  • Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի նվիրատվությունը

    Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի նվիրատվությունը

    25.10.2020| 17:35
    Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1260860 դոլարի նվիրատվության խոստում:
  • Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի

    Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի

    25.10.2020| 17:10
    Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոքելով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ՝ տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։
  • Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է

    Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է

    24.10.2020| 21:45
    Իսպանիան Ֆրանսիային միացնող մայրուղին փակ է, հայերը բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին՝ ընդգծելով Թուրքիայի աջակցությունը: Հայկական եռագույնով ու պաստառներով բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսպանիան չլռի, ճանաչի Արցախի անկախությունը:
  • Վահրամ Պողոսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության մասին

    Վահրամ Պողոսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության մասին

    24.10.2020| 21:35
    Սա էլ մեր պատասխանն՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը և տեղադրել այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում պսակադրությունից լուսանկար։
  • Օտտավայում անցկացրել են «արդարության և խաղաղության» ցույց

    Օտտավայում անցկացրել են «արդարության և խաղաղության» ցույց

    24.10.2020| 21:29
    Կանադայի հայ համայնքի տասնյակ անդամներ և աջակիցներ հավաքվել են Օտտավայում Կանադայի խորհրդարանի առջև՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին Հայաստանին համերաշխություն հայտնելու համար:
  • Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

    Հայերը երթ են անցկացնում Մայամի Բիչում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը

    24.10.2020| 21:27
    100 ցուցարար երթով շարժվել է դեպի Մայամի Բիչ՝ կոչ անելով դադարեցնել Արցախում ռազմական գործողությունները: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների մեկնարկից հետո ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել հայամետ բողոքի ցույցեր:
  • Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են արել

    Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են արել

    23.10.2020| 22:28
    ԱՄՆ ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։ Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։