ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
12.08.2008 | 00:00

ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Ըստ Եվրախորհրդի դիտորդների` ՀՀ դատախազությունը մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին բացահայտում է ապարանյան մենթոդոլոգիայով:
***
ՃԻՇՏ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ՀՐԱՀԱՆԳԸ
Ըստ հարկատուների՝ հարկայինը փոխանակ երեսով շուռ գա դեպի հարկատուները, քիթ ու մռութով ա շուռ եկել:
***
ԳԼԽԱՊՏՈՒՅՏ
Ըստ տեղացի դիտորդների՝ ի կատարումն կառավարության հայտարարած «բարեշրջումների» ծրագրի, Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներս անընդհատ բարեշրջվում է. մի օր դեպի ընդդիմությունն է շրջվում, մյուս օրը` դեպի իշխանությունը:
***
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ օրերս պարզվեց, որ Րաֆֆին Լևոնից անջատված մասն ա:
***
ՄԱՅՐԱՆԱԼՈՒՑ ԵՎ ՀԱՅՐԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ
Հայկական շոու-բիզնեսի «աստղերը» մոտ օրերս հանդես կգան «Փչանալուց հետո» նոր շոու ծրագրով: Նախագծի գլխավոր հովանավորն է «Ջիանի» ոսկերչական սրահը:
***
ՄԱՐԻՈՆԵՏՆԵՐ
Ըստ վերլուծաբանների՝ սպասվում է, որ աշնանը Սերժ Սարգսյանը թույլ կտա գործել երրորդ օպերատորին, իսկ Ռոբերտ Քոչարյանը` երրորդ ուժին:

Դիտվել է՝ 12642

Մեկնաբանություններ