Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Աստծո բարեկամությունը

Աստծո բարեկամությունը
25.06.2024 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 25

Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների ընկերը: Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը: Ես այլափոխում եմ դրանք: Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում` հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհն անգամ, կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունը այլափոխում է այն:

Հանգստի օրվա` շաբաթի խաղաղությունը թող համակի ձեր սիրտն ու միտքը: Կյանքի մտահոգություններից ու սրտացավերից ձերբազատվեք այդ օրը, կանգ առեք զբաղված կյանքի մայրուղու վրա և հանգիստ ու դադար առեք:

Երբևէ պատկերացրե՞լ եք այն սքանչելիքները, որ կարող եք ունենալ` Ինձ հետ բարեկամություն անելիս: Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ է նշանակում ի զորու լինել` հարկ եղած պահին կանչել աշխարհի Արարիչ Աստծուն:

Անգամ երկրավոր թագավորին ներկայացնող առանձնաշնորհյալ այցելուի համար կա պալատի նախասենյակը ու սպասասրահը և ընդունման ժամը, որ թագավորի հաճույքից է կախված: Սակայն Իմ հետևորդներին Ես իրավունք եմ տվել` մտնել Իմ ներկայության մեջ, երբ որ կամենան, դեռ սրանից էլ ավելին եմ տվել: Նրանք կարող են կանչել Ինձ իրենց անկողնու մոտ կամ իրենց վաճառատանը, և Ես այնտեղ եմ գալիս:

Աստվածային սերը սրանից ավելին կարո՞ղ է անել: Քո ամենամտերիմ երկրավոր բարեկամն անգամ չի կարող քո կողքին լինել անմիջապես, բայց քո Տերը, քո իշխանը, քո Աստվածային Բարեկամը կարող է:

Երբ մարդիկ կամենում են պաշտել Ինձ` պատկերացնում են այն աշխարհները, որոնց վրա Ես իշխանություն ունեմ. մտածում են արարչության մասին, համատարած կարգ ու կանոնի մասին, և այդ ժամանակ է, որ ապրում են երկյուղը, որ հետևում է պաշտամունքին:

Ասում են ձեզ ապրեք երկյուղը, ապրեք բաղձանքը` երկրպագելու Ինձ սքանչացումի մեջ հիացքի, սակայն մտածեք նաև Իմ բարեկամության մասին: Մտածեք, անգամ առօրյա կյանքի ամենատխուր իրադրությունների ժամանակ:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ