ԼՀԿ վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նա նշել է, որ երեկ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Հանդիպմանը Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ 16 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: Հանդիպման ընթացքում, ըստ Գորգիսյանի, երկուստեք արձանագրվել են մեր դիրքորոշումները, որ մոտեցումների համընկնում ունենք այն հարցում, որ գործող վարչապետ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է իր վարչապետի թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է», - գրել է նա: