Եվրագավաթային արգելքի չեղարկումը հանգեցրել է նրան, որ «Մանչեսթր Սիթին» ցանկանում է ուժեղացնել կազմը, իսկ դա նշանակում է ակտիվություն տրանսֆերային շուկայում։ Daily Mail-ի փոխանցմամբ, «քաղաքաբնակները» ցանկանում են ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբային, «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Հաղորդվում է նաև, որ ակումբը մտադիր է առաջիկայում երկարաձգել պայմանագրերը Կևին դե Բրույնեի, Ռահիմ Ստեռլինգի և Գաբրիել Ժեզուսի հետ։ Կա մտադրություն երկարաձգելու նաև Գվարդիոլայի պայմանագիրը։ Այն ավարտվում է հաջորդ ամառ, թեպետ չպիտի մոռանալ, որ իսպանացի մասնագետը վերջին տարիներին որդեգրել է ակումբների հետ աշխատանքի եռամյա շրջափուլը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ