Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իսրայելն աջակցում է Թրամփին

Իսրայելն աջակցում է Թրամփին
28.07.2016 | 13:04

Իսրայելի կառավարությունը կցանկանար ԱՄՆ նոր նախագահ տեսնել հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին՝ գրում է The Washington Post-ը։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որ գարնանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և բարձրաստիճան կառավարական այլ պաշտոնյաների հետ, ասել է.«Ես խոսել եմ իսրայելական կառավարության անդամների հետ։ Ես գիտեմ, թե ում են նրանք ցանկանում նախագահ տեսնել։ Ոչ Հիլարի Քլինթոնին»,- հայտարարել է Ջուլիանին։ Նրա խոսքով՝ Իսրայելում մտավախություն ունեն, որ նախկին պետքարտուղար Քլինթոնի հաղթանակի դեպքում Վաշինգտոնը կանցկացնի իսրայելական կառավարության համար ոչ ցանկալի քաղաքականություն, օրինակ՝ իսրայելա-պաղեստինյան խաղաղ գործընթացի վերբեռնման կոչ կանի։


Բացի դրանից՝ Ջուլիանիի հետ հանդիպման ընթացքում Նեթանյահուն խնդրել է նրան՝ Թրամփին փոխանցել ուղերձ Իսրայելի քաղաքական խնդիրների մասին, ինչը նա արել է վերադարձին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Բենիամին Նեթանյահուի հետ, երբ նախագահ դառնա։

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ