Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ԵՄ-ը ցանկանում է հնարավորինս շուտ ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը

ԵՄ-ը ցանկանում է հնարավորինս շուտ ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը
28.07.2016 | 13:02

Եվրոպական միությունը ցանկանում է հնարավորինս շուտ Հայաստանի հետ ստորագրել մշակման փուլում գտնվող ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին:


«Մենք հույս ունենք, որ ինչքան հնարավոր է շուտ Հայաստանի և Եվրոպական միության միջև կստորագրվի շրջանակային համաձայնագիրը, որ կնախանշի Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանակը, ինչը կարևոր է առաջ շարժվելու համար»,- ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Մարեկ Նովակովսկին՝ հավելելով, որ համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները ընթանում են ըստ ծրագրի: Լեհաստանը շարունակելու է ակտիվ դերակատարությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև ներդաշնակության հասնելու համար:

«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերը, և մենք հավատում ենք, որ Հայաստանը մեր հասարակության անդամ է և մեր արժեքների կրողն է»,- ասաց դեսպանը և ընդգծեց, որ և ԵՄ անդամ երկրները, և Հայաստանը ունեն մեծ ցանկություն խորացնել երկկողմ համագործակցությունը:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ