38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Չուղարկված նամակները» հասան հասցեատիրոջը

«Չուղարկված նամակները» հասան հասցեատիրոջը
18.01.2013 | 19:29

«Համբարձում Գալստյան`մարդ, որը թեև բռնկուն էր և պոռթկուն, սակայն ապրել էր վառ ու գեղեցիկ կյանք` ամբողջությամբ նվիրված հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարին»,-ահա այսպես են հիշում Համբարձումին նրա ընկերներն ու մտերիմները:
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցում Արցախյան շարժման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր՝ քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի շնորհանդեսը:
Նամակներ բանտից, ուր կալանված էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները և սպասում էին խորհրդային դատարանի վճռին: Նամակներ, որոնց հեղինակը հաստատապես գիտեր, որ դրանք հասցեատիրոջը չեն հասնելու, բայց գրում էր՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին և ներքին թելադրանքին:
Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Համբարձում Գալստյանը իշխանությունների անհաշտ ըննդիմախոսն էր: Նա կանխատեսում էր իր մահը և դեռ կենդանության օրոք ցուցմունքներ էր տվել այն կառույցների դեմ, որոնք դրանում մասնակից կարող էին լինել:
Միջոցառմանը ներկա էին Երևանի նախկին քաղաքապետի երբեմնի թիմակիցները, մտերիմներն ու ընկերները: «Համբարձումն այդ չգրված նամակները թողեց և կոչ արեց, որ մենք ստանանք դրանք»,-ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը և շարունակեց:- Երկրաշարժից հետո էր: Գորբաչովը որոշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալել. մեզ միանգամից ձերբակալեցին: Առաջինը Վազգեն Մանուկյանի բախտը բերեց, որովհետև նա առաջինը ձերբակալվեց, իմ ու Համբարձումինը քիչ բերեց, որովհետև կարողացանք թաքնվել»,-կատակեց նա` հավելեով, որ Համբարձումն ապրեց այնպես, որ շարունակվի նաև մահվանից հետո:
Ազգագրագետ, ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը, որը Հ. Գալստյանի ուսանողական ընկերն է եղել, բարձր գնահատեց Արցախյան շարժման երեք նվիրյալների` Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արթուր Մկրտչյանի, Գալինա Ստորովոյտովայի և Համբարձում Գալստյանի ազգանվեր գործը, նշեց, որ այդ երեք հավատարիմ ընկերները, չարաբաստիկ զուգադիպությամբ, ունեցան նույն ողբերգական ճակատագիրը:
«Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ էլ՝ Հ. Գալստյանը միշտ առաջին շարքերում էր, ոչ թե` որպես առաջնորդ, այլ որպես շատ համարձակ անձնավորություն:
Համբարձում Գալստյանի անունը կրող դպրոցի բարձր դասարանի աշակերտները ներկայացրեցին հատվածներ «Չուղարկված նամակներ» գրքից:
«Ես ուրախ եմ, որ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումը Հայաստանի մասշտաբով միայն մեր դպրոցն է կազմակերպել: Բացումը մենք արեցինք, ինչը հպարտություն է ներշնչում»,-նշեց դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ