38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բարի Կաղանդ ձեզ

Բարի Կաղանդ ձեզ
01.01.2013 | 14:35

Ամանորը տարբեր երկրներում տարբեր «ընթացակարգեր» ունի:

Իտալիայում նոր տարին սկսվում է հունվարի 6-ին: Այդ գիշեր կախարդական ցախավելով գալիս է բարի փերի Բեֆանան, բացում է դռները ոսկե բանալիով, մտնում քնած երեխաների սենյակները և բուխարուց նախօրոք կախված զուգագուլպաները նվերներ լցնում, իսկ չար երեխաներին մի պտղունց մոխիր կամ ածուխ է թողնում:
Ամանորյա սեղանին իտալացիները պարտադիր ունենում են ընկույզ` որպես երկարակեցության, ոսպ` որպես առողջության և խաղող` որպես բարօրության խորհրդանիշ: Հին ավանդույթով հունվարի 1-ի առավոտյան նրանք թարմ ջուր են բերում աղբյուրից: Եթե չեք որոշել` ինչ նվիրել ընկերներին, նվիրեք ջուր ձիթենու ճյուղով: Ջուրը երջանկություն է բերում: Իտալացիները կարևորում են, թե առաջինն ում են հանդիպում նոր տարում: Հոգևորականը համարվում է լավ նշան, փոքր երեխաներին հանդիպելը ցանկալի չէ:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեղ Նոելը գալիս է ամանորի գիշերը ու կոշիկների մեջ նվերներ թողնում: Տոնական կարկանդակի մեջ հատիկ է պահվում և ում բաժին է ընկնում հատիկը, նա դառնում է հատիկային թագավոր ու ամանորի գիշերը բոլորը պիտի կատարեն նրա հրամանները: Տոնածառի տակ ֆրանսիացիները սիրում են դնել փակտե կամ կավե տիկնիկներ:
Անգլիայում ընդունված է երեխաների համար նոր տարում հին անգլիական հեքիաթներ բեմականացնել: Լորդ Անկարգությունը գլխավորում է դիմակահանդեսային երթը, որին մասնակցում են հեքիաթների հերոսները: Փողոցներում վաճառվում են խաղալիքներ, սուլիչներ, փուչիկներ: Անգլիայից է սկսվել ամանորյա բացիկներ նվիրելու սովորույթը: Առաջին բացիկը տպվել է Լոնդոնում 1843 թ.: Տարեմուտի զանգերը ղողանջելիս սիրահարները պետք է համբուրվեն մղամուճի ծառի տակ, որը համարվում է կախարդական, որպեսզի չբաժանվեն:

Շոտլանդիայում նոր տարին անվանում են Հոգմանի: Փողոցներում տոնը դիմավորում են ազգային երգերով: Ընդունված է այդ օրը տակառներ վառել և գլորել փողոցներով` այդպիսով այրելով հին տարին և հրավիրելով նոր տարուն: Շոտլանդացիները ևս շատ են կարևորում, թե ում կհանդիպեն առաջինը նոր տարում, նրանք գտնում են, որ հաջողությունը կախված է նրանից, ով առաջինը կմտնի իրենց տուն: Նրանք նախընտրում են սևահեր տղամարդուն, որ նվերներ է բերում: Հյուրերին արգելվում է բուխարու մեջ վառելու համար ածխի կտոր բերել կամ տանել:

Իռլանդիայում նոր տարին գերազանցապես կրոնական խորհուրդ ունի, քան տոնական: Իռլանդացիները այդ գիշեր իրենց պատուհանագոգերին մոմեր են վառում` Հիսուսին ու Մարիամին օգնելու համար, եթե նրանք ապաստան են որոնում:

Գերմանիայում Սանտա Կլաուսին սպասում են ավանակով: Քնելուց առաջ երեխաները սեղանին ափսե են թողնում իրենց նվերների համար, իսկ կոշիկների մեջ խոտ են լցնում` Սանտա Կլաուսի ավանակի համար:
Շվեդիայում նոր տարուց առաջ երեխաները ընտրում են Երկրագնդի թագուհի Լյուչիային, սպիտակ հագուստներ են հագցնում, գլխին վառված լույսերով թագ են դնում: Լյուչիան նվերներ է բաժանում երեխաներին ու կենդանիներին: Շվեդները տոնական օրերին տան լույսերը չեն մարում: Փողոցները նույնպես վառ լուսավորվում են:
Բուլղարիայում ամանորի սեղանի շուրջ ժամը 12-ին մարում են բոլոր լույսերը` համբույրների պահի համար, որի գաղտնիքը պահպանում է խավարը:

Հունգարիայում ժամը 12-ից սկսում են սուլել, որպեսզի նոր տարվա գալստյան ճակատագրական պահին վանեն չար ոգիներին:

Էկվադորում ճանապարհորդել սիրողներին ավանդույթը խորհուրդ է տալիս ժամացույցի 12 անգամ զարկելու ընթացքում ճամպրուկով վազել տան շուրջը: Հարստանալ ցանկացողները դեղին երանգներով ներքնազգեստ պետք է կրեն, անձնական երջանկություն որոնողները` կարմիր ներքնազգեստ: Նախորդ տարվա տխուր պահերից ազատվելու համար էկվադորցիները մի բաժակ ջուր են փողոց նետում, որը ամբողջ վատը լվանում է:

Նեպալում նոր տարին նշում են արևի մայր մտնելուց հետո: Գիշերը` Լիալուսնի տակ նեպալցիները խարույկներ են վառում, որոնց մեջ նետում են անպետք իրերը: Նոր տարվա առաջին օրը սկսվում է Գույների տոնով` նեպալցիները ներկում են դեմքերը, ձեռքերը, մարմինը և երգում ու պարում են փողոցներում:

Կուբայում նոր տարվա նախօրեին բոլոր ափսեները ջուր են լցնում, իսկ կեսօրին սկսում են դուրս նետել պատուհաններից` նոր տարուն մաղթելով մաքուր ու պարզ ճանապարհ: Ժամացույցի 12 զարկերի ընթացքում անհրաժեշտ է ուտել խաղողի 12 հատիկ, որպեսզի բարությունը, համաձայնությունը, խաղաղությունը, բարօրությունը 12 ամիս ձեզ հետ լինեն:

Հնդկաստանում տարբեր շրջաններում նոր տարին նշում են տարբեր ժամանակներ: Ամառվա սկզբին նշում են Լորի տոնը, երեխաները հավաքում են չոր ճյուղեր, հին իրեր, երեկոյան խարույկ են վառում և շուրջը երգում ու պարում: Աշնանը տոնում են Դիվալին` կրակների տոնը, տների տանիքներին ու պատուհանագոգերին մոմեր են վառում:

Չինաստանում պահպանվել է Բուդդային լողացնելու ամանորյա ավանդույթը: Այդ օրը Բուդդայի արձանները լվանում են, իսկ միմյանց մաղթանքներ ուղղելիս` ցողում են ջրով:

Դիտվել է՝ 8864

Մեկնաբանություններ