«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆՓ-ն, ՔՊ-ն և իրենց սատելիտները դավաճաններ չեն՝այլ ՀԱՅԵՐԻ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ թշնամիներ

ՆՓ-ն, ՔՊ-ն և իրենց սատելիտները դավաճաններ չեն՝այլ ՀԱՅԵՐԻ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ թշնամիներ
07.11.2023 | 20:20

2018 թ. սկսած, «պսևդոհայերի» ձեռամբ քայլ առ քայլ կյանքի են կոչվում թուրքական խնամքով մշակված ծրագրի դրույթները՝ ապամոնտաժվում է վերջին հազարամյակում ՀԱՅԵՐԻ ամենաարժեքավոր ձեռքբերումը՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Պետականություն, որն ունեցավ ուղիղ 100 տարվա կյանք և երկու անվանում՝ սկզբում և վերջում Հայաստանի Հանրապետություն, իսկ այդ երկուսի արանքում՝ Հայկական ԽՍՀ:

При любом раскладе տակը պետականություն հիշեցնող

ինչ-որ մի բան կմնա՝ Հայաստան կամ Էրմենիստան անվամբ, որը վերջին հաշվով այլևս կարևոր չի լինի և որն այլևս որևէ աղերս չի ունենա վերոնշյալ՝ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ եզրույթի հետ և որտեղ հայերն իրենց կզգան այնպես, ինչպես հիմա զգում են Սինգապուրում, կամ լավագույն դեպքում ինչպես ԱՄԷ-ում: Ամենասարսափելին ու ստորացուցիչն այն է, որ այդ ամենը տեղի է ունենում 10-12 միլիոն ՀԱՅԵՐԻ լուռ համաձայնությամբ, կամ, որ ավելի նողկալի է՝ երբեմն նաև օժանդակությամբ, որոնք փոխանակ գիշերը ցերեկ դարձրած միջոցներ ձեռք առնեին կանգնեցնելու այս կործանարար ընթացքը, զբաղված են հնարավոր ամեն ինչով, բացի դա անելուց:

Մի քանի հազար նվիրյալներին չհաշված:

Դավաճանությունը խոր արմատներ ունի ձգած հայ ազգի հոգեկերտվածքում և մենք, բոլոր հայերս, հենց հիմա մի մեծ դավաճանության անմիջական մասնակիցն ենք և որպես հայ, փիլիսոփայական հանդարտությամբ և պատվի ու նամուսի իսպառ բացակայությամբ դավաճանում ենք մեր ծնողներին՝ մեր Հայրենիքին և մեր Լեզվին:

Տարընթերցումները կանխելու համար չզլանամ մի անգամ ևս շեշտել, որ ՆՓ-ն, ՔՊ-ն և իրենց սատելիտները դավաճաններ չեն՝այլ ՀԱՅԵՐԻ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ թշնամիներ, հետևաբար նրանց վարքն ու գործողությունները այլ հարթության նյութ են:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ամենով հանդերձ, չեմ դադարում հավատալ, որ ԾՆՈՂԱՊԱՇՏ ՀԱՅԸ, ի վերջո, տեր կկանգնի իր ծնողներին... թեկուզ ուշացած:

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ