ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ստոկհոլմյան սինդրոմ կամ քաղաքական մազոխիզմ

 Ստոկհոլմյան սինդրոմ կամ քաղաքական մազոխիզմ
07.09.2023 | 22:00

Նախորդ տարի` 2022թ. մարտի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա:

Նախորդ տարի` 2022թ. մարտի 25-ին, Ուկրաինայի Գերագույն Ռադան իր թվիթերյան պաշտոնական էջով ողջունել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա:

Նախորդ տարի` 2022թ. սեպտեմբերի 3-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա:

Նախորդ տարի` 2022թ. նոյեմբերի 17-ին, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն իր ելույթով պաշտոնապես հայտարարել է, որ Ուկրաինան է Ադրբեջանին մատակարարել այն սպիտակ ֆոսֆորը, որը 2020թ. կիրառվել է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Հայաստանի Հանրապետությունն այսօր մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա:

Այսպես էլ ապրում ենք` ստոկհոլմյան սինդրոմով ու սուր քաղաքական մազոխիզմով:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ