«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Լուվրն ու Վերսալը կարող են սնանկանալ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով

Լուվրն ու Վերսալը կարող են սնանկանալ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով
06.02.2021 | 21:13

Ֆրանսիայի թանգարանները ամիսներ շարունակ փակ են կորոնավիրուսային համավարակի կարխարգելման նպատակով սահմանված արգելափակումների պատճառով և սնանկացման եզրին են՝ տեղեկացրել է Լուվրի և դեկորատիվ արվեստների ազգային դպրոցի ադմինիստրատոր Ֆրեդերիկ Ժըսեն:

«Մեծ կամ փոքր թանգարանները գրեթե ավերված են: Որոշ թվեր նշելու համար կարող ենք ասել, որ Լուվրը ամսական կորցնում է 10 միլիոն եվրո, Վերսալը 70 միլիոն կորցրեց անցյալ տարի», - նշել է Ժըսեն: Լուվրը հայտնել էր, որ 2020-ին այցելությունը նվազել է 70 տոկոսով: Ֆրանսիայի թանգարանների և արվեստի կենտրոնների հարյուր ներկայացուցիչներ կոչով դիմել էին երկրի մշակույթի նախարարին հորդորելով թույլատրել թանգարաններին՝ մասնակի վերսկսել իրենց աշխատանքները:


«Մենք խնդրում ենք, որ թանգարանները բաց լինեն նույն պայմաններով, ինչ խանութները: Կան թանգարաններ, որոնք օրական ընդամենը մի քանի այցելու են ընդունում, ավելի քիչ քան հացի խանութը: Հետևաբար, կարող եք դրանք բացել: Բնականաբար, Լուվրի կամ Վերսալի նման մեծ թանգարանները պետք է գործեն սահմանափակումներով: Բայց նրանք կարող են ամեն ինչ կատարելապես կազմակերպել, կա առցանց ամրագրման համակարգ», - հավելել է Ժըսեն՝ զարմանալով, թե ինչու են բաց ոչ պարենային ապրանքների խանութները, որտեղ շարժը շատ է, իսկ թանգարանները մնում են փակ:


Համավարակի տարածման սկզբից Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 3.2 միլիոն մարդ, 77 հազարը մահացել է:

Դիտվել է՝ 4996

Մեկնաբանություններ