ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն Աշոտյան․ Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում

Արմեն Աշոտյան․ Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում
28.07.2020 | 21:08

Ժամանակ գտա և դիտեցի Նիկոլ Փաշինյանի ամբողջական հարցազրույցը ռուսական РБК հեռուստաընկերությանը, և ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շարք դիտարկումներով:

1. Խոսելով Տավուշյան վերջին մարտերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին չզսպեց իր գայթակղությունը հայկական զինուժի գրագետ որ ճշգրիտ գործողությունները կապել Հայաստանի վերջին 2 տարիների «բարեփոխումների» հետ: Այդ թեզը շատ էր քննադատվել այս օրերին, և Նիկոլը կառավարության նիստի իր ելույթում ավելի կոռեկտ էր ձևակերպում այս հարցով իր ասելիքը, քան հարցազրույցում: Զարմանալի չէ: Նա հաճախակի և կտրուկ է փոխում իր տեսակետները տարբեր հարցերով: Տպավորություն ստացա, որ այս անգամ արտասահմանյան լրագրողների մոտ նա չկարողացավ զսպել իր սնամեջ լոպազությունը:

2. Հավաքական «սորոսի» մասին պատասխանելիս Փաշինյանը մատի վրա ֆռացրեց ռուս լրագրողին: Այո, այդ կազմնակերպությունների զգալի մասը Հայաստանում գրանցվել է նախորդ իշախանությունների ժամանակ (նա մեզ երեսով է տալիս մեր լիբերալիզմը այդ հարցում): Սակայն… Երբեք այդ կառույցները և իրենց ներկայացուցիչները չեն ընդգրկվել պետական կառավարման ապարատի մեջ, այն էլ՝ բարձրագույն մակարդակով (ԱԽ քարտուղար, նախարարներ և այլն): Նրանք երբեք պետական քաղաքականության մշակման և իրագործման վրա որոշիչ ազդեցությւոն չեն ունեցել: Նրանք երբեք չեն եղել կառավարական «տանիքի» ներքո:

3. Սահմանին և շփման գծում միջազգային մոնիթորինգի համակարգ ներդնելու մասին խոսելով՝ Փաշինյանը կրկին փորձեց խաբել, իր վրայից գցելով մեղքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելու և բանակցային սեղանից հեռացնելու հարցում: Զուր. Դուշանբեի «մեղրամիսը» ոչ ոք չի մոռացել:

4. Տավուշյան մարտերից հետո Նիկոլը, գուցե գիտակցելով Ռուսաստանի իրական դերը տարածաշրջանում, փորձեց պախկվել վաղուց հայտնի և իրականությանը համապատասխանող բանաձևի հետևում՝ պայմանավարելով հայ-ռուսական հարաբերությունները հենց երկու ժողովուրդներով: Ասեմ, որ Ռուսաստանի իշխանությունները դա լավ հասկանում եմ, դրա համար են նաև առաջին հայացքից պասիվ արձագանքում Հայաստանի իշխանությունների հակառուսականությանը, որպեսզի հնարավոր պատասխան գործողություններով չվնասեն հայ ժողովրդին և հայ-ռուսական իրական օրակարգին: Բայց հիշելով Փաշինյանի նախկին հայտարարությունները «ինքնիշխանության», Փանիկ գյուղի դեպքերի և այլնի մասին, ուզում եմ հարցնել. Նիկոլ, բա Նիկոլի վախտ խի՞ չէիր տենց խոսում:

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ