-
26.09.2014|
11:53
Ժիրինովսկու անհանգիստ ու համայն Ռուսիայի (իմա՝ ԽՍՀՄ-ի) համար բաբախող սիրտը ցար է ուզում՝ միայն 10 տարով ընտրվող ցարը կարող է երկիրը երկիր դարձնել: Հասկացաք, չէ՞, ո՛վ պիտի լինի Ռուսիայի ցարը: Եթե ոչ ինքը, ծայրահեղ դեպքում Պուտինը: Ինչո՞ւ ոչ:
-
26.09.2014|
00:32
Վերջին ժամանակներս Շանհայում, ասենք, նաև ամբողջ Չինաստանում, գովազդային ու զբոսաշրջային գործակալություններն սկսել են զանգվածաբար առաջարկել այցելել «Անտարկտիդայի անծայրածիր ձյունաճերմակ հեռաստանները» և, ինչպես հաղորդում են չինական լրատվամիջոցները, այդ տարաշխարհիկ, կարելի է ասել, էքստրեմալ ուղևորությունները մեծ ժողովրդականություն են վայելում երկրում. «տարեցտարի ավելի ու ավելի շատ չինացի զբոսաշրջիկներ են որոշում կրկնել Հարավային բևեռի նշանավոր հետազոտողների ճանապարհորդությունը»։
-
26.09.2014|
00:23
ISIL-ն իր ակունքներն ունի քրդական ապստամբական խմբում, որը ձևավորվել էր 2003 թ. ամերիկացիների Իրաք ներխուժումից հետո և գլխավորվում էր նախկին ահաբեկիչ Աբու ալ-Զարքավիի կողմից, որը «Ալ-Քաիդային» հավատարմության երդում տվեց 2004 թ., խոստանալով բաժանմունք կազմավորել Իրաքում (АКИ)։
-
26.09.2014|
00:13
«Պարոն Խաչատրյան, շնորհավորում ենք, արդյունավետ աշխատանք ենք ցանկանում»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդամենը: Այսքանը ու այսպես: Սուրիկ Խաչատրյանը մեկ տարի ու չորս ամիս հետո վերանշանակվեց Սյունիքի մարզպետ:
-
23.09.2014|
00:46
Շոտլանդիան կամավոր հրաժարվեց անկախությունից: 300-ամյա երազը բախվեց հարմարավետ ապրելու ցանկությանը: Երազի ու ցանկության միջև 55 տոկոսն ընտրեց ցանկությունը: Երկու ներհակ գաղափարների բախում չեղավ:
-
23.09.2014|
00:42
Բուռն հայրենասիրական, ազգային-ազատագրական էր անցած շաբաթը Հայաստանում: Վաղուց այդքան պաթետիկ խոսքեր չէին հնչել առ հայրենիք սիրո մասին պաշտոնական ամբիոնից: Հայաստանի ազատ ու անկախ Հանրապետությունը իր հարկի տակ էր առել Հայաստան-Սփյուռք համաժողովը՝ հինգերորդ անգամ:
-
23.09.2014|
00:25
Այսպիսով, նախկին «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ISIL)՝ «Իսլամական պետություն» (IS) վահաբիստական խմբավորման արմատական զինյալները, վերջապես, բարձրաձայնեցին իրենց իրական նպատակների մասին։
-
23.09.2014|
00:23
Երբ Չինաստանում ճամփորդում ես ավտոտրանսպորտով, դժվար է պատկերացնել, որ դեռ բոլորովին վերջերս այստեղ ժամանակակից, խնամված, կանաչապատ ու ծաղիկների մեջ թաղված (ի տարբերություն աշխարհի բետոնապատ շատ ճանապարհների) ճեպընթաց մայրուղիների փոխարեն եղել են այնպիսի ճանապարհներ, որոնք, մեծ հաշվով, ճանապարհներ դժվար էլ էր անվանել։
-
19.09.2014|
01:55
Մեռյալ կետի և տեղապտույտի տարբերությունը հասկանալու համար բնության օրենքներն ակնհայտորեն չեն բավարարում, հասարակության կյանքում որոշիչ են քաղաքական օրենքները, իսկ քաղաքականությունը, ցավոք, առաջնորդվում է խիստ անհատական, հակասական, նպատակահարմարության օրընթաց օրենքներով: Եվ փոփոխում է օրենքները, երբ հարմար է համարում իր ընթացքին:
-
19.09.2014|
01:50
Սեպտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 10-ը կա ամբողջ 23 օր: Այսինքն` 23 օր` օր օրի ոչիշխանական քառյակը (մի շտապեք եռյակել) շարունակելու է համոզել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում երկու հարց կա` իր 12 առաջարկները կատարել-չկատարելը և Սահմանադրություն փոխել-չփոխելը: