ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում

Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում
29.08.2024 | 11:10
Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում (Եփեսոսը Հին Հունաստան է և ոչ թե Թուրքիա, ինչպես մատուցում է անգլալեզու Wikipedia-ն` Born: Ephesus, Türkiye- Died: Ephesus, Türkiye) ծնված հույն փիլիսոփա Հերակլիտեսի (մ.թ.ա. 535 - մ.թ.ա. 470) բանաձևմամբ` «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում»:
Հավատա՞նք:
Այո՞:
ՈՒրեմն աներկբայելի է` եթե Շեքսպիրն ապրեր մերօրյա Հայաստանում, կփոխվեր հայտնի մոնոլոգը և իշխան Համլետը` «լինե՞լ, թե՞ չլինել» դիլեման, հավանաբար, ասպարեզ կնետեր այս ձևակերպմամբ.
- Հեծանի՞վ, թե՞ անիվների վրա գլորվող զրահապատ միլիոն:
Կամ`
- Տոլմա՞, խաշլամա՞, պոմիդորով ձվածե՞ղ, թե՞ խաշած ձուկ:
Գուցե և այսպես հարցադրեր.
- Հագու՞ստ, թե՞ ճարպագնդի փոխակերպված «ջանդակը» ցուցադրող բրենդային շորտիկ:
Անլու՞րջ ստացվեց:
Ե՛ս էլ, ինչպես պոլսահայերն են ասում` ատանկ կկարծեմ:
Արքայազնը, թերևս մտորեր.
- Թողնել, որ շարունակի՞ կործանել երկիրը, թե՞ ջարդել-ջնջխել հողատու ձեռքը:
Գուցե և ավելի արմատական դներ խնդիրն ու հատու շեշտադրմամբ փորձեր ընտրություն կատարել.
- Դեռատիզացիա՞, թե՞ դեզինսեկցիա…
Որին և կհետևեին հայտնի մտատանջություն-մենախոսության տողերը.
- Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ,
Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքնե՞րը,
Թե՞ ԶԵՆՔ ՎԵՐՑՆԵԼ ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:
Այս ի՜նչ է առաջարկում ծիրանածինը` «ԶԵՆՔ ՎԵՐՑՆԵԼ և դիմադրելով՝ վերջ տալ բոլորի՞ն»:
Իսկ ո՞րը կլինի «ժողովրդավարական» Արևմուտքի (նաև Թուրքիայի) արձագանքը:
Կփակի աչքերը և ամբողջ լայնքով ու երկայնքով կբացի բերանը.
- Ո՜նց թե, էս ու՞մ դրածոյին ես ուզում վնասազերծել հանց կրծող կամ ոջիլ:
Հա՛, իշխան Դանեմարքայի, ճիշտ ես, նա առնետ է, թե կուզես` անիծ, սկի (իմա` բնավ) ոջիլ էլ չի, բա՞յց… մե՛ր կռիսն է, մե՛ր անիծը:
Ի՞նչ է, չգիտե՞ս որ այդ անիծը օդ ու ջրի պես պետք է մեզ:
Ի վերջո, տարածաշրջանային-գեոպոլիտիկ նոր ճարտարապետությունը կառուցվում է հենց նման վարձկան փոխակերպուկների ձեռքով:
Արևմուտքի ի՜նչ հոգն է, որ սեփական կրծողի և նրան շրջապատող մուկ ու ոջլի արածը խելագար արշավ է հայոց ինքնության հիմնաքարի` «հայ» արմատը կրող ամեն ինչի դեմ:
Անգլիան կամ Թուրքիա՞ն պետք է բողոքեն, թե մահվան հոմանիշ դարձած ցուցանքի սանձազերծած կատաղի արշավը տեղեկատվական ու հոգեբանական տեռոր-հարձակում է հայի ազգային արժանապատվության, ինքնության, հայոց պատմության, մշակույթի, հայոց ապագայի, հայոց լինելության դեմ:
Ի՛նչ է հայոց միասնական աչքը չի՞ տեսնում, հավաքական միտքը չի՞ ընկալում, որ կառավարական միջանցքներում ճեմում են հավակնոտ տգիտությունը, գորշությունը, ամուլ դիլետանտիզմը՝ մեր գոյության ողջ բարոյահոգեբանական էկոլոգիան ախտահարելով խոզ խանձողի ճարպոտ մարմնից «փչող» անապատատահողմերով:
ՈՒրե՞մն… առակս զի՞նչ ցուցանե:
Թերևս միայն այս`
հայոց հավաքական հոգի ու ոգի ընտրությունը քո՛նն է`
հանդուրժե՞լ, որ բորբոսնած մի հասկ շարունակի վարակել առողջ ամեն ինչ, թե՞ ինչպես կասեր իշխան Համլետը.
- ԶԵՆՔ ՎԵՐՑՆԵԼ ցավ ու վշտերի մի ծովի ընդդեմ,
Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին:
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Դիտվել է՝ 18591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ