ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Այս երկրում կապիկներն են իշխանության գլխին, ավելորդ ծախս է այստեղ դեսպան պահելը, շուտով նման երկիրը կկործանվի» (« Զուտ հայկական առակներ» շարքից)

«Այս երկրում կապիկներն են իշխանության գլխին, ավելորդ ծախս է այստեղ դեսպան պահելը, շուտով նման երկիրը կկործանվի» (« Զուտ հայկական առակներ»  շարքից)
27.01.2024 | 21:14

Ժամանակին Արաբստանի հզոր խալիֆը մի իմաստուն, բազմագիտակ արաբի դեսպան է ուղարկում մեր կողմերի մանր թագավորություններից մեկը: Այս երկրի թագավորը մեծ պատվով է ընդունում հայտնի իմաստունին և իր վեզիրին էլ հրամայում է, որ ուշադիր լինի նրա նկատմամբ:

Վեզիրն անմիջապես հրավիրում է դեսպանին, ճոխ խնջույք է կազմակերպում:

Խնջույքի ժամանակ դեսպանն ասում է ` քո պալատում երգիչ, ասմունքող, առակ պատմող մարդ ունե՞ս, բեր` նրանց լսենք: Վեզիրս թե` ես եմ, որ կամ, ամեն ինչ անեմ:

ՈՒ համ ասմունքում է, համ երգում է, համ պարում է, համ պատմում է...

Մի խոսքով` տհաճ ծամածռություններ:

Հաջորդ օրը իմաստուն արաբը նրա ո՛չ հրավերքն է ընդունում, ոչ էլ` բարևն առնում:

Թագավորը, բարկացած վեզիրի վրա, նազիրին է հանձնարարում հոգ տանել հզոր խալիֆի դեսպանին: Հետն էլ զգուշացնում է, որ իր թագավորական մառանից գինին վերցնի, երևի վեզիրի գինին վատն է եղել ու դեսպանը դրանից է վիրավորվել:

Նազիրը դեսպանին հրավիրում է ու ավելի ճոխ խնջույք է կազմակերպում: Էլի խնջույքի ժամանակ դեսպանն արվեստի, արհեստի մարդկանց մասին է հարցնում: Հիմա էլ նազիրն է կապկություններ անում ու դեռ վեզիրին մի բանով գերազանցում ` իր խզբզած կտավներն է ցույց տալիս:

Իմաստունը վերադառնում է իր հարկաբաժինն ու խալիֆին նամակ գրում, թե` այս երկրում կապիկներն են իշխանության գլխին ու իմաստ չունի` ավելորդ ծախս է այստեղ դեսպան պահելը, որովհետև շուտով նման երկիրը կկործանվի:

Խալիֆը, անշուշտ, լսում է հայտնի իմաստունի խորհուրդը, նրան հետ է կանչում և այդ երկրի հետ կապերը խզում է : Որը, իսկապես, իր կապկացեղ առաջնորդներով հողին է հավասարվում ընդամենը մի քանի տարի անց` մոնղոլների, թե՞ սելջուկների կողմից:

Կորչում է անհետ:

Այդ թագավորության նույնիսկ անունը չի մնացել ու մեզ միայն այս առակն է հասել:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ