Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ժան-Լյուկ Մեշալոնը Մակրոնից պահանջել է կառավարություն ձևավորելու մանդատ

Ժան-Լյուկ Մեշալոնը Մակրոնից պահանջել է կառավարություն ձևավորելու մանդատ
08.07.2024 | 07:48

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջատար «Նոր ժողովրդական ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մեշալոնը, ով հայտնի է ՈՒկրաինային տրամադրվող աջակցության դեմ և հակաիսրայելական իր ելույթներով, Մակրոնից պահանջել է կառավարություն ձևավորելու մանդատ:

Ֆրանսիայի նոր խորհրդարանի պատկերը դեռ ամբողջական չէ, բայց մի բան հստակ է՝ այս ընտրություններից հետո ֆրանսիական աջակցությունն ՈՒկրաինային թուլանալու է:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ