Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 1
«Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի... եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք»:
Հովհաննես, 13, 34-35
Հոգու պայծառակերպության ճանապարհը աստվածային ընկերակցության ճանապարհը աստվածային ընկերակցության ճանապարհն է:
Կարևորը Ինձ ներկայացվող քո խնդիրները չեն, որպեսզի Ես այս կամ այն բանը անեմ քեզ համար, այլ կարևորը Ինձ հետ ապրելն է, Իմ մասին մտածելը, Իմ մասին խոսելը. այս է Ինձ նմանվելու միակ ճանապարհը:
Սիրիր Ինձ:
Հանգստացիր Իմ ներկայության մեջ:
ՈՒրախ եղիր Ինձնով: