«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ամեն գիշեր թշնամին կրակում է՝ փորձելով գյուղացիներին վախեցնել և ստիպել, որ հեռանան

Ամեն գիշեր թշնամին կրակում է՝ փորձելով գյուղացիներին վախեցնել և ստիպել, որ հեռանան
04.11.2023 | 09:20

ՈՒշադիր նայեք, մեծացրեք, ֆիքսեք այս նկարներում պատկերվածը, քանի որ սա վկայությունն է, այն բանի, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական օկուպացիոն զորքերը տեղակայված են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի, կարելի է ասել՝ պռնկին՝ 100-ից 300, 500 մետր հեռավորության վրա:


Եվ թշնամին վերջին շրջանում, ըստ գյուղացիների վկայության, ևս երկու դիրք է գրավել։ Ամեն գիշեր թշնամին կրակում է՝ փորձելով գյուղացիներին վախեցնել և ստիպել, որ հեռանան։ Անցած տարվա սեպտեմբերի 13 -ից հետո, երբ Ներքին Հանդը պաշտպանող մեր զավակներից տասնյակները զոհվեցին, մենք ևս հստակ ինֆորմացիա չունեինք, թե ի՛նչ է կատարվում։ Հիմա սա նոր եմ նկարել։

Եվ այս հատվածը պետական հատուկ պահպանվող տարածք է, իր կադաստրային տվյաներով, կառավարման պլանով։ Պահպանվող տարածքը «Շիկահողի արգելոցի» մեջ մտնող Մթնաձորի պահաբաժինն է և Ներքին Հանդում գտնվող «Սոսիների պուրակ» արգելավայրը: Ժամանակին Իրանի և Հայաստանի նախագահները որոշում էին կայացրել, որ Քաջարանից զատ, նաև Մթնաձորով այլընտրանքային ճանապարհ սարքվի, որպեսզի պետք եկած ժամանակ Իրանն ու Հայաստանը ունենան ոչ թե մեկ, այլ երկու կապող օղակ։

Ցավոք, ես` ինքս պայքարեցի, որ հազվադեպ, կուսական անտառին չկպնեն, ղեկավարները փոխեն իրենց մտադրությունն ու մեկ այլ ուղի գտնեն Իրան-Հայաստան այլընտրանքայի ճանապարհի համար։

Հիմա ես ափսոսում եմ, որ այդ պայքարը եզրահանգեց այս էկոցիդին։

Տարիներով բնության համար պայքարելով, այնուամենայնիվ, կլռեի, եթե իմանայի, որ այս անտառը վերացնող խրամատները, ճանապարհները մեր անվտանգության, պաշտպանության համար են փորվել։ Բայց արի ու տես, որ այս բնության մեր գոհարը հիմա ավիրում է Ադրբեջանը։ Եվ նրանք դեռ առաջ են գալիս, չեն կանգնում:

Սրանք մեր տարածքներն են, ինչն ապացուցելի է նաև բոլոր քարտեզներով և միջազգային օրենքներով: Չէ՞ որ Շիկահողի արգելոցը հիմնվել է 1958 թվականին, քարտեզագրվել, կադաստրի, այսպես կոչված թուղթ ստացել։ Նման դեպքում ոչ մեկն իրավունք չունի ասել, թե այս տարածքները կարող են երբևիցե եղած լինել Սովետական Ադրբեջանի կազմում:

Մթնաձորից այն կողմ, դեպի Մեղրի «Բողաքարի արգելավայրն» է (Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ է մտնում), որը նույնպես օկուպացվել է և պնդում են, թե դա «Զանգելանի» տարածքն է, այսինքն իրենցն է, թշնամունը: Կցում եմ նաև այդ արգելավայրի մասին տեղեկություն, որ փաստաթղթերով երբեք էլ չի եղել ադրբեջանական «տարածք»։

ՈՒշադրություն դարձրեք թվերին։ Օրինակ, այս պահպանվող տարածքի կառավարման պլանում գրված է, որ «էնդեմիկ բուսատեսակների (Վարդակակաչ սոսնովսկու, Խլածաղիկ թախտաջյանի, Կաղնի արաքսյան և այլն) պահպանությունն է կազմակերպվում», իսկ քարտեզագրված ու կադաստրով հաստատումը տեղի է ունեցել «10.08.1989 ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի № 400» որոշմամբ։

Վերջում փոխանցում եմ ՀՀ կառավարությանը, որ գյուղացիներին ավելի քան մեկ տարի է՝ անտեր եք թողել: Նրանք ունեն խմելու ջրի խնդիր, քանի որ ադրբեջանցիները հին գյուղատեղիում են, գյուղի եկեղեցու գերեզման մարդիկ չեն կարողանում գնալ, խմելու աղբյուրի ակունքն են փակել, խոզի, թռչնի կեր չունեն, որովհետև արոտավայր չի մնացել, թշնամիները կենդանիներին առևանգում են, իսկ կառավարությունը հրաժարվել է փոխհատուցել այդ կորուստները:

Նաև իմ այցից հետո, առեղծվածային կերպով, համապատասխան տեսառեպորտաժիցս հետո, արագի մեջ գյուղ են գործուղել պաշտոնյաների։ Կոնկրետ Ներքին Հանդ գնացել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարը։ Թեպետ ասեմ, որ նրա մասին գյուղացիները ոչ լավ, ոչ վատ չեն արտահայտվում։ Ասում են գալիս է, ոտքով քայլում գյուղի մեջ։ Գյուղը մի քանի 100 մետր է: Սա ինֆորմացիայի համար, որ հասկանաք, թե ինչքան է փոքրացել շարժվելու տարածքը: Այնումաենայինիվ, գյուղի անվտանգությունը համայնքի ղեկավարը չէ, որ պետք է ապահովի։

Եվ այս ֆոնի վրա, նույնպես ի զարմանս ինձ, տարածք է գալիս ոչ ավելի, ոչ պակաս նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա գնացել է Ծավ գյուղ։

Ի՞նչ ասեմ, նաև բժիշկների թիմ էր գնացել, այցիս օրը, նյութը հրապարակելուց հետո։ Չհասկացա... եթե կարող են այդպես արագ գալ, ինչու՞ մինչ այդ օրերով, ամիսներով, տարով, ըստ գյուղացիների, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Շիշկերտ, Ծավ և ընդհանուր այդ ուղղության վրա գտնող գյուղեր չէին գնում։

Ամեն դեպքում, Վահագն Խաչատրյանը Ծավ գնացել է, բայց չի մտել Ներքին Հանդ։ Ինչու՞: Խոսել եմ գյուղապետի հետ նա ասաց, միայն Փարսյանն է գալիս ու հաճախակի։ Հիմա, ես որպես տարածքը լավ իմացող կարծում եմ, որ մյուս հանձնվող տարածքը, արդեն ամբողջությամբ, հենց Ներքին Հանդն է լինելու։ Որովհետև ամեն բան դրա համար նախապատրաստել են, իսկ գյուղացիներին թողել մենակ, թուրքի բերանը:

Շրջակա միջավայրի նախարարության մասին չեմ ծավալվում, բայց այս տարածքների պահպանման ռեժիմը վաղուց պետք է փոխեին ու դա, չնայած բազմիցս ահազանգել եմ, չեն անում։ Հիմա, եթե չեք փոխում, ապա ինչու՞ բնապահպանական ծրագրերն այլևս չեն իրականացվում այնտեղ, որոնք թույլ էին տալիս գյուղացիներին նաև օգնել։ Բայց արգելոցն ավերելուց հետո դրա ստատուսի մնալը ճիշտ չի և իրականությանը չի համապատասխանում։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ՇՄ-ն Ալիև-Փաշինյանի միջանցք-խաչմերուկներ տրամադրելու գործարքի մեջ լինելով, շարունակում է, կրկում եմ, թաքցնել իրականությունը։ Այլապես պահպանման ստատուսը կփոխեին և կկազմակերպեին նորմալ ինքնապաշտպանություն։

ՀՀ կառավարություն

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

Արման Վերմիշյան եթե կա հնար, ապա ձեր մասով մեկնաբանեք։ Գյուղացիներն ասում են չեք այցելում, ոչ մի ծրագիր այլևս չի իրականացվում։ Եթե-ն նշել եմ հատուկ։ Եթե չէ, ապա չեմ նեղանա։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ/Zangezur Biosphere Complex SNCO

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4340

Մեկնաբանություններ