Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Համառ տեսակով ու հիմնավոր հավատամքով պետք է դիմակայել

Համառ տեսակով ու հիմնավոր հավատամքով պետք է դիմակայել
28.05.2023 | 22:06

Շուրջ երեք տարի է, որ չկա որևէ պետական մակարդակի տոն, որը չի վերածվել պետական մակարդակով իմաստազրկված նսեմացման զգացումի: Արդեն երեք տարի է, որ իշխանությունը, պետականության իմաստազրկման քաղաքական մշակույթը արմատավորելով իր շարքերում և իր ընտրազանգվածի մեջ, չշարունակի սնանկացնել:

Ինձ չի անհանգստացնում փաշինյանական մտածողություն ու արժեհամակարգ ունեցող 10% ընտրազանգվածը կամ հանրային շերտը: Նրանք եղել են միշտ, կան և լինելու են միշտ: Երբևէ որևէ իշխանություն, սեփական շահի համար, այս շերտերի որակն ու բնույթը քաղաքական դոմինանտության չի հասցրել և դրանով ստացել տեսիլքային ծավալի էֆեկտ: Սա այն հասարակաքաղաքական նստվածքն է, որն իր մեջ խտացրել է մաղձն ու տգիտությունը՝ այժմ էլ դառնալով այս իշխանության համար միաժամանակ քաղաքական կերակուր և քաղաքական կենարար ուժի աղբյուր:

Նրանք ինձ չեն հետաքրքրում:

Ինձ շատ անհանգստացնում է այդ շերտերի և ընտրազանգվածի հետ ապրող, նրան նայող ու լսող, նրանից բան սովորող և նրա կողմից դաստիարակվող սերունդը: Այդ սերունդը այս տեմպերեմով ոչ թե հայրենիքին «կադաստրի վկայագրի» մակարդակով, այլ նույնիսկ «ժեկի տեղեկանքի» մակարդակով պահանջատեր ու պատվախնդիր չի լինելու: Սա՛ է պետականության ընկալմանն ու արժևորմանը սպառնացող իրական վտանգն ու սպառնալիքը:

P.S. Համառ տեսակով ու հիմնավոր հավատամքով պետք է դիմակայել: Զանգերը պետք է ղողանջեն: Մտքերը պետք է լսվեն: Լուծումները պետք է տրվեն: Հայրենիքը պետք է պահվի: Մի դադարեք:

Շնորհավոր մայիսի 28:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6394

Մեկնաբանություններ