Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը

Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը
19.04.2023 | 22:12

Չարենցից մինչև Մահարի, մինչև Դաշտենց ու Շիրազ հարյուր տարի շարունակ հոգի ու ջանք չխնայեցին թափառիկ զանգվածից ազգ վերակերտելու համար: Մի քոչվոր իր թափորով հարյուր տարվա ջանքը մի վայրկյանում փոշիացրեց, տվեց անապատների քամուն: Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը: Ու դա արեց ամենացինիկ կերպով, արեց հայասպանդի տարելիցից մի քանի օր առաջ:

Բայց այնպես չէ, որ նա միայն աղետ ու սպանդ է բերում անհոգ ու անհոգի զանգվածին: Նա հոգատարություն էլ ունի, ամեն նոր աղետ որոճալիս այդ աղետի հետ հաշտվելու բարի խորհուրդներ էլ ունի: Մինչև վերջին խորհուրդը դեռ մի անորոշ ժամանակ կա, իսկ վերջին խորհուրդը սկսում է որոշակիանալ: Այն կլինի անհոգ հեռուներից, կլինի տեսակապով: Կքորի հետույքը ու իր սիրասուն ժողովրդին նախ կբացատրի, որ փողոցից ու պատուհաններից ուրիշի սարին նայելը վայելուչ չէ, որ բարեպաշտ մահմեդականների մոտ դա նույնն է, թե աչքերդ չռես նրանց կանանց վրա: Կբացատրի, որ ինքը հենց իր տոհմիկ բարեպաշտությունից թելադրված է հեռացել, որպեսզի հանկարծ չնայի ուրիշի սարին, ուրիշի Մասիսին: Ու նույնը խորհուրդ կտա իր շեներից փախած ու Երևանում խռնված ժողովրդին: Ձեռնասուն ժողովուրդը կհասկանա իր վերջին ու վերջնական ընտրյալին, կըմբռնի, որ այս մի բուռ տարածքում ինչպես էլ շուռ գա՝ Մասիսը երևալու է ու իր միտքը պղտորելու: Ու ընտրյալի հեղինակավոր միջնորդությամբ մի մարդասիրական միջանցք կբացվի, որով ժողովուրդը կսկսի հեռանալ՝ շարունակ օրհնելով նրա հոգատարությունը: Ու գերագույն քոչվորը աննահանջ բարեհոգությամբ կշարունակի պատգամել, որ միայն հեռանալը բավական չէ, որ չի կարելի մտածել Մասիսի մասին, չի կարելի երազել ուրիշի Մասիսը, որովհետև Սուրբ Գրքում էլ է ասված՝ մտովի մեղսագործելը նույնքան դատապարտելի է ու նույնքան պախարակելի:

Ու ներքինու ճղճղան ձայնով մի շատ կարևոր հատված կկարդա Սուրբ Գրքից:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 3316

Մեկնաբանություններ