Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ամեն ինչ հնարավոր է, եթե լինի իրական ցանկություն

Ամեն ինչ հնարավոր է, եթե լինի իրական ցանկություն
16.11.2022 | 07:27

Երևան քաղաքի մի շարք կարևոր խնդիրների մասին


Երևանում ամենալուրջ խնդիրներից մեկն այսօր, թերևս, տրանսպորտային հաղորդակցության շատ տխուր վիճակն է, որի անբաժանելի մասն է ոչ միայն մեծ ավտոբուսների պակասը, այլև փողոցների անցանելիությունը։

Այս երկրորդ բաղադրիչի հնարավոր լուծումներից մեկը էստակադաների կառուցումն է առավել ծանրաբեռնված խաչմերուկներում, ինչպես նաև վերգետնյա հետիոտնային անցումների ավելացումը։ Բնականաբար, դրան պետք է հաջորդի մեծ ավտոբուսների քանակի ավելացումը։ Այս երեք քայլերն անհրաժեշտ են Երևանում խցանումները թեթևացնելու և Երևանի առաօրյա կյանքը բնականոն հունի բերելու համար։


Երկրորդ կետը հատկապես Փոքր կենտրոնում առկա պատմամշակութային և ճարտարապետական ժառանգության պահպանությունն է ու առկա անմխիթար վիճակը։ Այս հարցի լուծումը, որքան էլ տարօրինակ թվա, չի պահանջում ֆինանսական ահռելի միջոցներ, այլ պահանջում է հստակ քաղաքական կամք, այնպիսի կամք, որը ազատ է օլիգարխիկ ու կուսակցական կախվածությունից։


Ինչպես գիտենք, նման օբյեկտների մեծ մասը «սեփականաշնորհվել» է կոպեկների դիմաց, և սեփականատերերը ստորագրել են հիմնականում պարտավորություն դրանք պահպանելու մասով։ Սակայն իրականությունն այլ է։ Այդ սեփականատերերը դիտմամբ վատթարացնում են նման պատմամշակութային օբյեկտների վիճակը, չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, դրանք բերում քանդման եզրին, որ հետագայում, առանց օրենք խախտելու, այդ օբյեկտների հետ անեն այն, ինչ ի սկզբանե պլանավորել էին՝ վերածեն առևտրային օբյեկտների։ Նման վիճակը խոսում է քաղաքային որևէ քաղաքականության և քաղաքապետարանի կամքի բացակայության մասին։ Այնինչ, պարզապես անհրաժեշտ է օրենդրական փոփոխություններ և ուժեղ հսկողություն պայմանագրային պարտավորությունների նկատմամբ, որի արդյունքում սեփականատերը հարկադրված կլինի կա՛մ պահպանել պատմամշակութային արժեքը, կա՛մ հրաժարվել դրանից՝ տույժ տուգանքների սպառնալիքի և պատասխանատվության ենթարկվելու վտանգի արդյունքում։
Եվ վերջապես, երկար տարիներ խոսվում է խելացի կանգառների ու տուրիզմի զարգացման մասին, սակայն տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ որևէ քայլ չի արվել պետական կամ քաղաքային մակարդակով։ Խելացի կանգառներ գոյություն ունեն բոլոր տուրիստական կենտրոն քաղաքներում, քանի որ առանց դրա զբոսաշրջիկը չի կարող օգտվել քաղաքային տրանսպորտից։ Խելացի կանգառն, ըստ էության, տրամադրում է տեղեկություն տվյալ կանգառը սպասարկող երթուղիների, դրանց ժամանման գրաֆիկի և այլնի մասին։ Երևանը քույր քաղաք է հանդիսանում բազմաթիվ զարգացած քաղաքների հետ, որոնց Երևանը կարող է դիմել այդ ծրագրային ապահովման հարցում աջակցելու խնդրանքով։ Սփյուռքի հայերը կաջակցեն ֆինանսապես այդ կանգառները տեղադրելու հարցում՝ իրենց ներդրումը մասամբ փոխհատուցելով գովազդով և այլն։ Ամեն ինչ հնարավոր է, եթե լինի իրական ցանկություն։


Հայկ Գրիգորյան
Նկարում՝ Փարիզի խելացի կանգառներից մեկը

Դիտվել է՝ 8113

Մեկնաբանություններ