Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Նախ՝ ազգային ինքնորոշման իրավունք, հետո միայն՝ տարածքային ամբողջականություն

Նախ՝ ազգային ինքնորոշման իրավունք, հետո միայն՝ տարածքային ամբողջականություն
15.11.2022 | 07:41

Ալմա-Աթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրում, այո, ամրագրված է տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Բայց բազմիցս ենք ընդգծել, որ տարածքային ամբողջականությունից խոսում և դրանով փորձում են սահմանափակվել, վերջակետ դնել միայն ազգային ինքնորոշման իրավունքը բռնությամբ լռեցնելու սիրահարները:


Ընդ որում, նշված Հռչակագրում, նախ, ամրագրված է ազգային ինքնորոշման իրավունքը, և հետո անդրադարձ է արվել տարածքային ամբողջականությանը.
«... ձգտելով կառուցել ժողովրդավարական, իրավական պետություններ, որոնց միջև հարաբերությունները կզարգանան պետական ինքնիշխանության ու ինքնիշխան հավասարության փոխադարձ ճանաչման և հարգման, ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և իրավահավասարության սկզբունքների ուժի գործադրումից և ուժով սպառնալիքից, տնտեսական և ճնշման ցանկացած այլ մեթոդից հրաժարվելու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, միջազգային իրավունքի նորմերի ու հանրաճանաչ այլ սկզբունքների ու պարտավորությունների բարեխիղճ կատարման հիման վրա,
ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը» ...


«стремясь построить демократические правовые государства, отношения между которыми будут развиваться на основе взаимного признания и уважения государственного суверенитета и суверенного равенства, НЕОТЪЕМЛЕМОГО ПРАВА НА САМООПРЕДЕЛЕНИЕ, принципов равноправия и невмешательства во внутренние дела, отказа от применения силы и угрозы силой, экономических и любых других методов давления, мирного урегулирования споров, уважения прав и свобод человека, включая права национальных меньшинств, добросовестного выполнения обязательств и других общепризнанных принципов и норм международного права»...


Հ.Գ. Եթե Հռչակագրի հիմքով ընդունում եք տարածքային ամբողջականությունը, ապա պարտավոր եք միաժամանակ վերապահում անել, որ Արցախում անարգել իրացվելու է ազգային ինքնորոշման իրավունքը: Սա նաև Սահմանադրության պահանջն է:


Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 14967

Մեկնաբանություններ