Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիաներ են իրականացնում ՊՆ դիմաց

Ադրբեջանցի զինվորականները բողոքի ակցիաներ են իրականացնում ՊՆ դիմաց
09.02.2021 | 20:44

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած և տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ադրբեջանցի զինվորներն անտեսված են, Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են պարգևատրել նրանց կամ նպաստ նշանակել:

Ադրբեջանական սոցցանցերում ամեն օր հրապարակվում են նոր տեսանյութեր, որտեղ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները բողոքում են իրենց հանդեպ պետության վերաբերմունքից՝ նշելով, որ պարգևատրումների են արժանանում այն զինծառայողները, որոնք թիկունքում են եղել, իսկ նրանք, ովքեր կռվել են առաջին գծում, հիմա անտեսված են: Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվում է որևէ բացատրություն տալ այս բողոքների առնչությամբ: Free Azerbaijan կայքը հրապարակել է տեսանյութ, որտեղ մի խումբ զինծառայողներ ու զոհվածների հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանի ՊՆ-ի մոտ՝ բացատրություններ պահանջելով իշխանություններից: Կան մեծ թվով անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին հարազատներին տեղեկություններ չեն հաղորդում:

«Հայտարարվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում, սակայն այս ընթացքում ՊՆ-ն տեղեկատվություն չի տրամադրել գտնված մարմինների վերաբերյալ: Ծնողները չգիտեն՝ որդիները գերի՞ են, թե մահացել են, պատկան մարմինները նրանց մարմինները թողել են փտելու Ղարաբաղի ռազմական գործողությունների գոտիներում՝ գրում է Free Azerbaijan-ը:

Դիտվել է՝ 4179

Մեկնաբանություններ