-
11.07.2012|
13:49
Գերմանիայի իշխանությունները կփոխհատուցեն նախկին ԽՍՀՄ տարածքից հոլոքոստը վերապրած 80 հազար հրեաների: Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել այդ նպատակով հատկացնել 245 միլիոն եվրո:
-
11.07.2012|
13:47
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր ժամանել է Լաոս, որտեղ վիետնամական պատերազմի հետևանքների շուրջ բանակցություններ կվարի երկրի ղեկավարության հետ:
-
10.07.2012|
18:18
«Ստատուս քվոն չի կարող համարվել խնդրի լուծման տարբերակ»` ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
-
10.07.2012|
18:15
«Թուրքիան հապճեպ գործողություններ չի ձեռնարկի` հիմք ընդունելով տարածվող լուրերը: Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ մենք ընդունել ենք երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:
-
10.07.2012|
18:12
Երևան ժամանելուց առաջ ԻԻՀ ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարին հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ` խոր և բարեկամական, երկու պետությունների պաշտոնատար անձինք ձգտում են համագործակցությունը զարգացնել բոլոր հնարավոր ոլորտներում:
-
10.07.2012|
17:58
Հունաստանի խորհրդարանի 300 պատգամավորներից 179-ը վստահություն են հայտնել կոալիցիոն կառավարությանը` երկրում հակաճգնաժամային միջոցառումներ ձեռնարկելու հարցում:
-
10.07.2012|
13:08
Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը հայտարարել է, որ օրեցօր իր առողջական վիճակը բարելավվում է, և այն չի խոչընդոտի երկրի ղեկավարի պաշտոնի համար նախընտրական արշավի անցկացմանը: Նախագահական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են հոկտեմբերի 7-ին:
-
10.07.2012|
13:06
Ռումինիայի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնանկության գործընթացը համապատասխանում է երկրի սահմանադրությանը:
-
10.07.2012|
13:04
Եվրագոտու ֆինանսների նախարարները համաձայնել են 30 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն ցուցաբերել Իսպանիային` երկարատև ճգնաժամից տուժած բանկային համակարգը փրկելու համար:
-
09.07.2012|
17:39
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Դամասկոսում հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: