10.05.2017|
09:59
Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով Աբու Դաբի էր այցելել Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն, դոկտոր Ներսես Սարգսյանը: Նա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը հանդես եկավ բանախոսությամբ՝ մանրամասն անդրադառնալով Հայ դատի պատմությանը, Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի Հանրապետության անելիքներին, հայրենիքի հզորացման անհրաժեշտությանը: