10.09.2019|
01:06
Հայրենի կառավարության սուպերնախարարություններից մեկում՝ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի, դեռ փորձում են հասկանալ՝ ով ում բարեկամն է: Կրճատումների կամ, իշխանությունների բառով ասած, օպտիմալացման երկրորդ փուլն է մեկնարկել, որոշ մարդիկ հրաժեշտ են տվել աշխատանքին, ոմանք էլ ստիպված համակերպվել են այլ վարչություն կամ բաժին տեղափոխվելու իրողության հետ: