Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

Օվերչուկի հայտարարության մասին

Օվերչուկի հայտարարության մասին
15.09.2024 | 20:32

«Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռք էին բերվել երեք երկրների ղեկավարների կողմից և որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ: Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այդ գործընթացին և օգնել՝ ելնելով Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքից», - այսօր հայտարարել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ես դեռ երեկ կասկածի տակ էի դրել Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունը, որն ազդարարում էր, թե Օվերչուկի հետ Փաշինյանը քննարկել է երկկողմ օրակարգ:

Ռուսաստանի փոխվարչապետը վստահաբար Երևան է եկել առաջին հերթին կոմունիկացիաների ապաշրջափակման, ավելի ստույգ՝ Սյունիքով անցնող ճանապարհի հարցով, ընդ որում՝ եթե նկատեցիք, Օվերչուկը այդ համատեքստում հատկապես շեշտում է Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները:

Այլ խոսքով, գոնե առաջին տպավորությամբ՝ կեղծ են Հայաստանի իշխանության և նրա սատելիտների պնդումները, թե Ռուսաստանը մեզանից արտատարածքային միջանցք է ուզում:

Գոնե Օվերչուկը հակառակն է պնդում՝ թեև արտատարածքային միջանցքի հիշատակում չկա նաև Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում:

Հայաստանի հասարակությունն իրավունք ունի իշխանություններից պահանջելու, որպեսզի, ի վերջո, հրապարակայնացնեն, թե ի՞նչ են ուզել Մոսկվան և Բաքուն Երևանից, որը չկատարելու համար՝ Փաշինյանը որոշել է զոհաբերել Գորիս-Կապան ճանապարհը և Արցախը:

Գոնե այս պահին իրավունք ունենք պնդելու, որ ուզել են այն, ինչ գրված է եռակողմ հայտարարության մեջ կամ, այն, ինչի մասին ասում է Օվերչուկը: Իրավունք ունենք, որովհետև Փաշինյանը և նրա թիմը լռում են ռուսական առաջարկի բովանդակության մասին:

Եթե Օվերչուկը ճիշտ է, ապա ստացվում է՝ Փաշինյանն Արցախը զոհաբերել է ամենևին էլ ոչ հանուն Հայաստանի ինքնիշխանության (ինչպես պնդում է պաշտոնական պրոպագանդան):

Այս տրամաբանության շրջանակներում, Արցախը «մատաղ» է արվել Փաշինյանի մի ցնորամիտ ցանկությանը, որը կոչվում է երկրի ստրատեգիական կողմնորոշման փոփոխություն:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ