Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մեր փողերի մասին

Մեր փողերի մասին
23.02.2024 | 11:09

Հայաստանի 2024 թվի բյուջեով պլանավորել են 7.8 միլիարդ դոլարի ծախս անել: Սրանից 6.4 միլիարդ դոլարը նախատեսում են հավաքել հարկերից և տուրքերից: Մնացած շուրջ 1.4 միլիարդ դոլարը պարտք են անելու:

Գրեմ, թե այս 7.8 միլիարդը ինչի վրա են ծախսելու` տոկոսներով:

- 24.8 %-ը նպաստ ու թոշակ են տալու (սոցիալական պաշտպանություն կոչվածը):

- 17.4%-ը երկրի իբր պաշտպանության վրա են ծախսելու (նախորդ տարի որոշել էին բյուջեի ծախսերի 20%-ը պաշտպանությանը հատկացնել, փաստացի չեմ ստուգել ինչքան են ծախսել):

- 11.1 %-ը փտած պետական մեքենայի վրա են ծախսելու: Բանակ, ոստիկան, դատարան ծախսերը սրա մեջ չեն, առանձին են:

- 10.1 % -ով պարտք են սպասարկելու` կառավարության պարտքի գծով վճարումներ են անելու:

- 9.1 %-ը կրթությանն են հատկացնելու:

- 8.3 %-ը տնտեսության մեջ են ծախսելու:

- 7 % -ը (223.5 միլիարդ դրամ) ծախսելու են ոստիկանների, քննիչների և դատավորների վրա (հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն կոչվածը):

- 5.3 % -ը ծախսելու են առողջապահության վրա:

- 4.9 %-ը, որը շուրջ 156 միլիարդ դրամ է կառավարության պահուստային ֆոնդին են հատկացնելու: Հաշվի առնելով, որ ամբողջ կառավարությունում մի անձ է որոշումներ կայացնում, կարելի է ասել, որ այս 156 միլիարդ դրամը Նիկոլի հայոցողությանն են թողնելու:

Ի դեպ, Հայաստանի պետական բյուջեում պահուստային ֆոնդը այսքան մեծ երբևէ չի եղել: Որ պատկերացնեք ինչքան շատ է սա, առողջապահության ամբողջ բյուջեն այս տարի շուրջ 170 միլիարդ է լինելու (վերևում գրված 5.3%-ը): Ակնհայտ է, որ Նիկոլն ինչ-որ բանի է պատրաստվում:

- 2% ` Տակը մնացած այս 2 %-ից շուրջ 0.3-ը շրջակա միջավայրի վրա են ծախսելու, մնացյալն էլ բնակարանային շինարարություն, կոմունալ ծառայություններ, մշակույթ, հանգիստ, կրոն և այլն:

Սա կոչվում է պատերազմի եզրին կանգնած պետության բյուջե: Փաստ է, որ Նիկոլը, այսպես կոչված, խաղաղության է պատրաստվում, կնշանակի՝ շարունակաբար մեր իրավունքները զիջելու, հանձնելու և մեզ ստրկացնելու:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ