ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Բարդացող կյանքը պարզունակ մեթոդներով կառավարելը հանգեցնում է կատաստրոֆիկ սխալների

Բարդացող կյանքը պարզունակ մեթոդներով կառավարելը հանգեցնում է կատաստրոֆիկ սխալների
05.12.2023 | 08:25

Մարդկանց կյանքի, վարքի ու գործունեության ուսումնասիրման մեթոդները ունեն մի նպատակ՝ նպաստել նրանց կյանքի որակի բարձրացմանը և դրա շարունանականության ու հարատևման ապահովմանը։

Ամբողջ աշխարհում մարդկանց ու տարբեր հասարակությունների կյանքի ու գործունեության նույնիսկ հպանցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ դրանք իրարից տարբերվում են իրենց բարդության ու կազմակերպվածության աստիճանով։

Ինչքան պարզունակ են հասարակությունն ու նրանում ընթացող կյանքը, այնքան նրա կառավարումը կարելի է իրականացնել քթածակային, որակական և խելքին զոռ տալու սովորական մեթոդներով։

Բայց այս մեթոդները ունեն սահմանափակ հնարավորություններ և, հասարակության կյանքի բարդության աճին զուգընթաց, աստիճանաբար դառնում են ոչ էֆեկտիվ, քանի որ բարդացող կյանքը պարզունակ մեթոդներով կառավարելը բերում է ավելի ու ավելի մասշտաբային և, նույնիսկ, կատաստրոֆիկ սխալների, որոնցով լի է մարդկության պատմությունը։

Այս հանգամանքը ստիպել է մարդկանց, դեռևս վաղնջական ժամանակներից սկսած՝ պլանավորել իրենց գործունեությունը՝ մեծ ու փոքր սխալներից խուսափելու համար։

Իսկ դրա լավագույն մեթոդը հնարավորինս ճշգրիտ հաշվարկներ անելն է, ասենք, առաջիկա ճակատամարտից առաջ ճիշտ գնահատելով սննդի, ջրի ու տրանսպորտի կարիքները ու դրանց ապահովման հնարավորությունները՝ ելնելով տեղական ռեսուրսների վիճակից։

Այսինքն մարդկանց կարիքներից ելնելով, լինի դա բերդերի շինարարություն, թե պատերազմների ժամանակ պաշարող գործիքների ստեղծում, քանակական կամ հաշվարկային մեթոդները մտել են մարդկանց կյանք։

Այսպիսով, կյանքի բարդության աճի հետ միասին դրա մտավոր բաղադրիչը ավելի ու ավելի կարևոր տեղ է զբաղեցրել մարդկանց կյանքում, որն էլ աստիճանաբար ձևավորել է նրանց ցաքուցրիվ գիտելիքների ամբողջությունը՝ գիտություն անվան տակ։

Մարդկության հետագա զարգացումը բերել է առանձին գիտությունների առաջացմանը, լինեն դրանք հասարակական գիտությունները, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, բիոլոգիան և այլն, կամ էլ 20-րդ դարում առաջացած այնպիսի նոր գիտական ուղղությունները, ինչպիսիք են սիստեմների տեսությունը, կիբերնետիկան, ոչ գծային դինամիկան, և այլն։

Դրանից բացի, գիտությունների զարգացման պրոցեսում կա մի ընդհանուր տենդենց՝ որակական ու դատողական մեթոդների հնարավորությունների աստաճանաբար սպառվելու հետ միասին դրանցում ավելի ու ավելի լայն տարածում են գտնում քանակական մեթոդները, որոնց առանցքը մաթեմատիկական մոդելավորումն է, որն իր էֆեկտիվությունը ցույց է տվել մարդկանց գործունեության ամենատարբեր ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, մաթեմատիկական մոդելավորման մեթոդների տարածմանը խանգարող հիմնական պատճառը դրանց հետ կապված հաշվողական մեծ դժվարություններն են, որոնք իրենց լուծումը ստացան հաշվողական տեխնիկայի և թվային հեղափոխության օգնությամբ։

Ներկայում մաթեմատիկական մոդելավորման մեթոդները դառնում են հիմնականն ու առանցքայինը մարդկանց գործունեության ամենատարբեր ոլորտներում և հիմա էլ, լայն իմաստով, հերթը հասել է քանակական միջոցներով մարդկանց կյանքի ու ամենօրյա գործունեության անալիզի ու կառավարման մեթոդներին, որոնք բուռն զարգացում են ապրել վերջին հարյուր տարիների ընթացքում։

Այս ոլորտում է անցել նաև իմ գիտական գործունեությունը սկսած անցյալ դարի 70-ական թվերից, որի մասին՝ հաջորդիվ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ