Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տեղեկատվական հեղեղ և գիտելիքի իմիտացիա

Տեղեկատվական հեղեղ և գիտելիքի իմիտացիա
08.10.2023 | 07:11

Թվում է, որ կարիք կա մեկ անգամ ևս անդրադառնալ մարդկանց արժեհամակարգի, նրանց մտածելակերպի, բարեկեցության մակարդակի, նախաձեռնող լինելու, մտածողական ռեսուրսի ու կրթության, պասիոնարության պաշարի և կյանքի հարատևումն ու որակը պայմանավորող այլ հատկություններին։

Մեզնում այս հարցերի մասին շատ է խոսվում, բայց ոչ թե դրանց պատճառահետևանքային փոխադարձ կապերի անալիզի հիման վրա, այլ՝ պարզունակ պնդումների մակարդակով, «Ինքդ մտածիր, Շուրա, ուրիշ ի՞նչ կարող է լինել» տեսակի մոտեցումներով ու դրա տարբեր գավառական վարիացիաներով։

Հասարակության կրթական ու ընդհանուր մտածողական մակարդակն այնքան է ընկել, որ ամենահետին տգետն անգամ անվերջ դատարկախոսելու հնարավորություն և ինչ-որ լուրջ բանի վրա ազդելու աննախադեպ հնարավորություն ունի։

Եվ սա պատահական չի, այլ նրբորեն կառավարելի ու կառավարվող երևույթ է։

Նախկինում, նախաինֆորմացիոն հասարակության մեջ, քաոսային վիճակ ստեղծելու համար օգտագործվում էին մարդկանց կողմից ֆիզիկական բնույթի մասսայական խառնակություններ սարքելու միջոցները՝ ջարդերի, կռիվների, բախումների, թալանի, հրդեհների, սպանությունների ու այլ տեսքերով։

Ինֆորմացիոն հասարակություններում, մանավանդ վերջին տասնամյակներում մարդկանց կոմունիկացիայի տեխնիկական միջոցների աննախադեպ զարգացման պայմաններում, նմանատիպ քաոսային վիճակ ստեղծելու և, ընդհանրապես, հասարակությանը տարբեր ինֆորմացիոն միջոցներով ուզած ուղղությամբ ուղղորդելու և կառավարելու համար ստեղծվել են նոր ու էֆեկտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ։

Եվ այդ տեխնոլոգիաները ավելի էֆեկտիվ են այնտեղ, որտեղ մարդիկ անճար ու աղքատ են և ունեն պարզունակ ու, ըստ այդմ էլ՝ հեշտ կառվարելի մտածելակերպ ու վարք։

Մասնավորապես, աշխարհում մարդկանց թվի աննախադեպ արագ աճը և դրա հետ կապված մարդկային հասարակության բարդության աճը բերել են մարդկության կյանքի հարատևման հետ կապված լրջագույն ռիսկերի, որոնք կապված են կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակության և դրանց համար մարդկանց միջև մղվող պայքարի հետ։

Այս ամենը ծնում է մարդկային հասարակության համընդհանուր կառավարման հետ կապված նոր տենդենցներ, որոնցից ամենահիմնականը, ստեղծված բարդության պայմաններում, կառավարելիության հնարավորինս հեշտացումն է։

Նախկինում մարդկային հասարակության զարգացման հիմնական տենդենցը մշտապես եղել է մարդկանց թվի աճը, քանի որ շատ մարդկանցով կարող ես ունենալ հզոր բանակ և աշխատուժ, որոնք նպաստում են էլիտայի հզորանալուն ու հարստանալուն։

Մեր ժամանակներում այս հզորագույն տենդենցը բախվում է աշխարհի ռեսուրսների սահմանափակ լինելու ֆունդամենտալ հանգամանքի հետ, և այլևս մարդկանց թվի աճը գլոբալ դրական հանգամանք համարվել չի կարող, քանի որ առաջվա նման այն մարդկային հասարակության կյանքի հարատևմանը նպաստող հանգամանքից վերածվել է դրա հակառակին։

Ստեղծված պայմաններում մարդկային հասարակության կառավարման հետագա հեշտացման հիմնական ռեսուրսը մարդկանց թվի կրճատումն է ու նրանց մտածելակերպի պարզունակացումը։

Վերջինս, այսինքն, մարդկանց մտածելակերպի պարզունակացումն իր հերթին հնարավոր է կառավարել կրթական համակարգի համատարած անցումով մտածողական նպատակներ ունեցող պարադիգմից դեպի պարզունակ տեղեկատվական պարադիգմ, այսինքն, գիտելիքի իմիտացիայի՝ տեղեկատվական հեղեղի մեջ մարդկանց խեղդելու միջոցով:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6874

Մեկնաբանություններ