Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Օրինաչափ է

Օրինաչափ է
29.07.2023 | 12:49

Եթե 2.5 մլն բնակչություն ունեցող մի փոքր երկրում թմրանյութերի շրջանառությունը ընդամենը կես տարում աճում է 150%-ով, իսկ թմրամիջոցների ներկրումը չափվում տոննաներով, օրինաչափ է և շատ հիմնավոր, որ պետք է համերգի բերեն մարիխուանայի սեփական արտադրությունն ու բրենդը ունեցող և օրական 81 «касяк» անող համաշխարհային մակարդակի «урчик» աստղ Snoop Dog-ին, որ իր աչքով տեսնի, թե աննախադեպ product placement-ը ոնց են անում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ