Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Երկիրը ղեկավարելու միակ լեգալ սուբյեկտը հավաքական քաղաքական ուժն է

Երկիրը ղեկավարելու միակ լեգալ սուբյեկտը հավաքական քաղաքական ուժն է
07.06.2023 | 08:04

Ինչպիսի՞ն պետք է լինի Երկրի լիդերը։

Այս «առանցքային» հարցին հաճախակի են անդրադառնում, ընդգծելով լիդերին ներկայացվող նվազագույն պահանջները, անգամ հստակ վերապահում անելով, որ դա չպետք է լինի հերթական «փրկիչը» և այլն։

Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ լիդերի գաղափարն ընդհանրապես կեղծ օրակարգ է։

Խորհրդարանական կառավարման պարագայում Երկրի լիդերի սևեռուն գաղափարը ի սկզբանե հակացուցված է, հակասահմանադրական, քանզի սահմանադրական հարթությամբ դե յուրե գոյություն չունի և դե ֆակտո չպետք է գոյություն ունենա միանձնյա որոշումներ կայացնելու հավակնություն ունեցող լիդեր։

Երկիրը ղեկավարելու միակ լեգալ սուբյեկտը հավաքական քաղաքական ուժն է, այդ ուժն իր ներքին համակարգում կարող է ունենալ լիդեր, սակայն ոչ Երկիրը միանձյա կառավարելու անառողջ հավակնությամբ։

Այս սահմանադրական կառուցակարգը ոչ միայն իրական ժողովրդավարության, այլև Երկրի ներքին ու արտաքին անվտանգության հիմնասյուններից է, քանզի առնվազն արտաքին ուժերին բազմապատիկ անգամ ավելի դյուրին է վերահսկելի ու կանխատեսելի դարձնել առանձին լիդերներին, քան ներկայացուցչական կոլեգիալ մարմիններին, առավել ևս ժողովրդի հավաքական կամքն արտահայտող հանրաքվեն։

Լիդերի գաղափարն անհեռատես է նաև քաղաքական պայքարի տեսանկյունից՝ չեմ կարծում, թե կարիք կա բացատրելու, թե ժամանակակից քաղտեխնոլոգիաների կիրառմամբ որքան «բարդ» խնդիր է ցանկացած լիդերին անարգելն ու անդառնալի վարկաբեկելը ....

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3075

Մեկնաբանություններ