38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մոսկվան միշտ առաջարկելու է այնպիսի տարբերակ, որում լինելու է ռուսների ներկայությունը

Մոսկվան միշտ առաջարկելու է այնպիսի տարբերակ, որում լինելու է ռուսների ներկայությունը
26.05.2023 | 17:00

Ասում են` Մոսկվայի հանդիպումը Նիկոլը տապալել է։

Հինգ տարի է ասում ենք, որ էս մարդու նպատակը ռուսների հեռացումն է տարածաշրջանից, հետևաբար, ինքը Մոսկվայի առաջարկներին միշտ աշխատելու է համաձայն չլինել, քանի որ Մոսկվան միշտ առաջարկելու է այնպիսի տարբերակ, որում լինելու է ռուսների ներկայությունը։

Այն, որ Մոսկվայի տարբերակն էլ, մնացած տարբերակներն էլ մեզ համար վատն են` դա այդպես է։ Ոչ մեկի տարբերակում էլ Արցախը չի մնում հայկական։

Բայց ռուսական տարբերակում լինելու է ռուսական ներկայություն Արցախում, ինչը հետագայում կարող է որոշ բաներ փոխել, արևմտյան տարբերակներում հաստատ կբացառվի ռուսական ներկայությունը. իսկ թե ինչ են առաջարկում ռուսական ներկայության փոխարեն, դա մեզ ոչ մեկը չի ասում։

Ենթադրում եմ՝ ոչինչ։ Մաքսիմում կարող է տնտեսական ինչ-որ բաներ ՀՀ-ում` Արցախը հայերից ամբողջությամբ դատարկելու դիմաց։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ