Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Մի կյանքից ավելի

Մի կյանքից ավելի
21.03.2023 | 21:37

Երեկ ավագ որդուս 10-ամյակն էր։

Երեկ նաև նախատեսված էր մի շատ կարևոր միջոցառում, որին չէի կարող ներկա չլինել. ընկերոջս՝ ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հերթական գրքի շնորհանդեսն էր։ ՈՒ քանի որ տղաս հասկանալիորեն նախընտրեց ծնունդը նշել հասակակիցների հետ, ստիպված չեղա «երկու կես լինել»։

Իրականում Սուրենի գիրքն ամենևին «հերթական» չէր, քանի որ նվիրված էր հայրիկի՝ դիվանագետ, հատուկ ծառայության սպա, երաժիշտ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հիշատակին։

Շնորհանդեսի օրն էլ պատահական չէր ընտրված. Արմեն Սարգսյանի ծննդյան օրն էր՝ առաջինն առանց նրա ֆիզիկական ներկայության։

Այսօր հասցրեցի գրքից մի քանի հատվածներ ընթերցել՝ Մոնթեի մասին, հայ-չինական, հայ-ամերիկյան դիվանագիտության մասին, և ամեն էջի, ամեն տողի մեջ զգացվում էր զուսպ հպարտության ու զուսպ ցավի, որդիական ջերմության ու վավերագրի պարտականության շատ յուրահատուկ համադրություն։

Գրքի «փիլիսոփայությունը» որոշելիս Սուրենը կանգնել էր դժվար ընտրության առջև. ընթերցողին ներկայացնել Արմեն Սարգսյանի անձնակա՞ն «դիմանկարը», թե՞ նրա հանրային գործը՝ ի շահ հայկական պետության։

Իհարկե, շատ հասկանալի կլիներ, որ Սուրենն ընտրեր առաջին տարբերակը, բայց նա ընտրել էր երկրորդը։ ՈՒ, կարծում եմ, ճիշտ էր արել. Արմեն Սարգսյանի անձնական «դիմանկարը» բացահայտելու ժամանակ միշտ էլ կլինի, սակայն այսօր մեզ օդ ու ջրի պես՝ վավերական պատմություններ են պետք տքնաջան ու անաղմուկ աշխատանքով պետությունը պետություն դարձնող մարդկանց մասին, այն մարդկանց մասին, որոնք նախընտրում են ոչ թե խոսել, այլ գործել, այն մարդկանց մասին, որոնք զուսպ են իրենց հավակնությունների ու հաստատակամ՝ իրենց նվիրումի մեջ, որոնք իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչ է «Հայրենիքի նկատմամբ պարտքը» և ինչպես է պետք այն հատուցել։ Ընդ որում, պետք է այդ մարդկանց մասին խոսել ոչ թե «դիֆիրամբների» ոճով, այլ փաստերով ու դետալներով՝ այնպես, ինչպես արել է Սուրենը։

Մտածում էի՝ ո՞րն է ծնողի ամենանվիրական հույսը։ Երևի այն է, որ ապրես շիտակ, կռվես ազնիվ, ստեղծես բարիք, կուտակես հարգանք, ու իմանաս, որ ջանքդ զուր չի լինելու, քանի որ գոնե զավակդ բարձր է պահելու ձեռքիցդ ընկած դրոշն ու այն տանելու է առաջ։

Յիշատակն արդարոյ օրհնութեամբ եղիցի…

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3423

Մեկնաբանություններ