38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սորոսականները ոչ միայն խոսքի ազատության դեմ են պայքարում, այլև՝ դատարանների անկախության. «Հրապարակ»

Սորոսականները ոչ միայն խոսքի ազատության դեմ են պայքարում, այլև՝ դատարանների անկախության. «Հրապարակ»
10.12.2022 | 10:21

Մի խումբ հասարակական կազմակերպություններ ճնշում գործադրեցին Վերաքննիչ դատարանի նկատմամբ եւ ստիպեցին, որ բեկանվի «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացված առաջին ատյանի վճիռը, որով մեր հայցն` ընդդեմ «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի», բավարարվել էր Երեւանի դատարանում: Քիչ առաջ «Հետք.ամ»-ի կայքից տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» բողոքը եւ բեկանելով մեր հայցով կայացված վճիռը, գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան` նոր քննության:


Հիշեցնենք, որ խոսքն այն մասին էր, որ «Մեդիանախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը փորձել էր ինչ որ վրացական կայքի միջոցով սահմանափակել մեր ֆեյսբուքյան էջի հասանելիությունը եւ մեր օրենսդրության շրջանբակներում չտեղավորվող գործողություններ էր իրականացրել` «վճիռներ» կայացնելով անկախ լրատվամիջոցների դեմ, որի արդյունքում ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր եւ մի մեծ խումբ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի տեսանելիությունը: Մենք դատարանում ընդամենը վիճարկել էինք խոսքի ազատության պաշտպանության անվան տակ հանդես եկող այս կազմակերպության գործունեությունը, որը վնասել էր «Հրապարակին», սահմանափակել մեր լսարանը եւ ֆինանսական վնասներ պատճառել մեր լրատվամիջոցին:


Այսինքն, «Մեդիանախաձեռնությունների կենտրոնի» գործընկեր ՀԿ-ներն ընդդեմ լրատվամիջոցի հայտարարություն էին տարածել` դատարանից պահանջելով բեկանել լրատվամիջոցի օգտին կայացված վճիռը: Դրանք էին Երեւանի մամուլի ակումբը` Բորիս Նավասարդյանի գլխավորությամբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն` Աշոտ Մելիքյանի գլխավորությամբ, «Ասպարեզ» ակումբը` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Շուշան Դոյդոյանի գլխավորությամբ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ- Հայաստան հանրային լրագրության ակումբը` Արթուր Պապյանի գլխավորությամբ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ-ն` Ժաննա Ալեքսանյանի գլխավորությամբ, Գորիսի մամուլի ակումբը` Սուսաննա Շահնազարյանի գլխավորությամբ, եւ իհարկե` Իրազեկ քաղաքացիների միավորումը` Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ:


Այս ՀԿ-ները պաշտպանել էին անկախ լրատվամիջոցի գործունեությունը սահմանափակելու, հանրությանը տեղեկատվություն փոխանցելուն խոչընդոտելու գործընթացը, չնայած թվում է, թե հակառակը պետք է անեին` պաշտպանելով մամուլին պետական մարմինների, իշխանությունների, քաղաքական տարբեր շրջանակների, օլիգարխների, կրիմինալի ճնշումներից, որին ենթարկվում են Հայաստանում գործող անկախ ԶԼՄ-ները: Եւ այս ՀԿ-ներն առանց ամաչելու մի հայտարարություն էին տարածել ոչ միայն մամուլի դեմ, այլեւ փորձելով անօրինական ճնշում գործադրել Վերաքննիչ դատարանի վրա եւ ստիպել, որ դատարանը բեկանի առաջին ատյանի վճիռը:
Երկու եզրահանգում կարելի է անել այս պատմությունից. Քաղհասարակություն կոչվող այս ՀԿ-ները, որոնք դադարել են քաղհասարակություն լինել 2018 թվականից սկսած, մի կողմից խոսքի ազատության դեմ են աշխատում, մյուս կողմից` դատարանների նկատմամբ անօրինական ճնշում են գործադրում, որն արդեն քրեորեն պատժելի արարք է: Եւ երկու դեպքում էլ իրենց, իբրեւ թե, որդեգրած սկզբունքներին են դեմ գնում:


Իհարկե, մենք հասնելու ենք նրան, որ առաջին ատյանի վճիռը վերահաստատվի, որով դատարանն արձանագրել է, որ «Մեդիանախաձեռնությունների» կենտրոնը զրպարտել է «Հրապարակին», վնասել նրա գործարար համբավին եւ պարտադրել է ոչ միայն հերքում տպագրել, ներողություն խնդրել, այլեւ 500 հազար դրամ վճարել` փոխհատուցելով մեզ հասցված բարոյական ու նյութական վնասը: Նախ, վերաքննիչի որոշումն ենք բողոքարկելու Վճռաբեկ դատարանում, ապա եթե նոր քննություն սկսվի, առաջին ատյանում ենք հասնելու նրան, որ ամեն մի մամուլի թշնամի չհամարձակվի հանդես գալ խոսքի ազատության պաշտպանության դիրքերից, սակայն իրականում ոտնձգություն իրականացնի մամուլի եւ խոսքի ազատության նկատմամբ: Եւ ամենակարեւորը` պետք է ամեն ինչ անենք, որ բացահայտվեն խոսքի ազատության բոլոր թշնամիները, որոնք հանդես են գալիս հասարակական սեկտորի անվան տակ, ժողովրդավարության եւ եվրոպական արժեքների քողով, սակայն իրականում վնասում են հանրությանը եւ մամուլին, որին տասնամյակներ շարունակ մեկ լումայի օգնություն չեն ցուցաբերել, բայց մամուլին օժանդակելու անվան տակ միլիոնավոր գրանտներ են ստացել:


ՀԳ Մեզ համար անակնկալ էր, որ մամուլի եւ լրատվամիջոցի դեմ այս տգեղ պայքարին միացել է նաեւ մեր գործընկերներից մեկը` hetq.am-ը, որը մեդիադաշտի այն եզակիներից էր, որ հրապարակեց ՀԿ-ների հայտարարությունն` ընդդեմ «Հրապարակի», դատարաններին ճնշելու նպատակով հրապարակված, ինչպես նաեւ` դեռ Դատալեքսում հենց նոր հրապարակված վճիռն են ձեռք բերել եւ, ինչպես հասկանում ենք, ոգեւորությամբ հրապարակել` «Վերաքննիչ դատարանը բեկանել եւ նոր քննության է ուղարկել «Հրապարակ» օրաթերթի օգտին կայացված վճիռը» խորագրի ներքո:

Դիտվել է՝ 13901

Մեկնաբանություններ