ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Իշխան Սաղաթելյան. «Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա

Իշխան Սաղաթելյան. «Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա
16.02.2021 | 21:11

Հանրային արձագանքները մեզ հուշում են, որ բավականին բազմամարդ հանրահավաք է լինելու՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման»՝ փետրվարի 20-ի հանրահավաքին։


Հարցին՝ Շարժման լիդերները ներկա լինելո՞ւ են, Սաղաթելյանը պատասխանեց՝ այո։ Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ որոշակի լարվածություն կա կուսակցությունների ղեկավարների միջև, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց․ «Այդ տեղեկությունները սովորաբար դուք տարածում եք, մենք հերքում ենք։ Չկա նման բան, նորմալ, կառուցողական, գործնական հարաբերություններ ունենք»։
Նրա խոսքով՝ երեկ «Հայրենիքի փրկության շարժման»՝ 6 լիդերների հանդիպմանը քննարկվել են ընթացիկ հարցեր՝ Շարժման վերաբերյալ․ «Բնական հանդիպումներ են, որ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ձևաչափերով»։

Հարցին՝ կարելի՞ է ասել, որ փետրվարի 20-ի հանրահավաքից հետո գործողությունների հաջորդականությունը բերելու է նրան, որ գործող իշխանությունը հեռանա, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն արձագանքեց․ «Մեր ամբողջ նպատակը հենց դա է։ Հանրահավաքներն ինքնանպատակ չեն, մեր գլխավոր նպատակն այս իշխանություններին օր առաջ, րոպե առաջ հեռացնելն է, և մեր բոլոր գործողությունները, այդ թվում՝ փետրվարի 20-ի հանրահավաքն ու դրանից հետո տեղի ունեցող գործողությունները բխելու են այդ նպատակից»։ Նա նշեց, թե հանդիպումներում քաղաքացիներն իրենց տարբեր առաջարկներ են ներկայացնում, որոնք արձանագրվում են, քննարկվում՝ իրականացնելու համար։ «Նրանք պահանջում են րոպե առաջ հեռացնել այս իշխանություններին։ Երբ իշխանական պատգամավորներից մի քանիսն ասում են՝ իրենց պահանջում են մնալ իշխանության, առաջարկում եմ գալ, շփվել իշխանությունների հետ և տեսնել՝ իրենց մասին ինչ են ասում մեր քաղաքացիները»,-ասաց նա։


Իշխանության հայտարարության մասին, թե հրաժարականի հանրային պահանջ չկա, Սաղաթելյանն ասաց․ «Հանրային պահանջի հարցումն իրենք արել են կամ իրենց խմբակցության ներսում, կամ Ադրբեջանի խորհրդարանում: Ես առաջարկում եմ, որ Նիկոլ Փաշինյանը փաստի, որ 850,000 ընտրող ունի, կտեսնենք՝ քանի ընտրող ունի։ Երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, վիրավորում է մեր ժողովրդին, հասարակությանը։ Չի կարող հայ մարդը հանդուրժել այն իշխանությանը, որը մեր պետությունը կանգնեցրեց աղետի եզրին։ Հասարակական պահանջ կա, և այս իշխանությունը պետք է հեռանա»։


Հարցին՝ իշխանական պատգամավորները նշում են, թե նախկին 10 տարիները եղել են հակաղարաբաղյան, քանի որ այդ ընթացքում Արցախում որևէ ներդրում չի եղել, Սաղաթելյանն արձագանքեց․ ««Իմքայլականները» չեն կարող իրենց դավաճանությունը, անգործությունն անընդհատ փորձել փաթաթել նախկինների, սրա-նրա վրա։ Իրենք են ամբողջապես պատասխանատու մեր երկրում ստեղծված այս իրավիճակի համար»,-ասաց նա։

Դիտվել է՝ 5508

Մեկնաբանություններ