Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Էդմոն Մարուքյան. Իշխանությունն արդեն նախկին է, բայց տաք է՝ չի զգում

Էդմոն Մարուքյան. Իշխանությունն արդեն նախկին է, բայց տաք է՝ չի զգում
12.02.2021 | 15:56

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ արտահերթ ընտրությունները հունիսին կլինեն:

«Եթե իշխանությունն ունի իր ասած ռեյտինգը, ընտրություններ պետք է աներ, այդտեղից կերևար: Ընտրությունը հետաձգվեց, ինձ թվում է՝ հունիսին կլինի: Հունիսին կտեսնենք այդ ռեյտինգը: Ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչները հանգիստ փողոցում ման գալու հնարավորություն չունեն: Ոչ թե տեռոր է, այլ իրենց ղեկավարած և կայացրած որոշումների պատճառով «երես չունեն»: Դա ռեյտի՞նգ է, խնդիր չկա՝ վայելեք», - ասաց ԼՀԿ պատգամավորը: Մարուքյանի խոսքով՝ իշխանությունն արդեն նախկին է:


«Տաք են, չեն զգում: Էս իշխանությունը, որ մի հատ իրեն թափ տա, երկու կես կլինի, արդեն թրով մեջտեղից խփածա: Գոնե Սասունցի Դավիթ կարդան», - ասաց ԼՀԿ նախագահը:

Դիտվել է՝ 4350

Մեկնաբանություններ