ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Թագուհի Թովմասյան. Չգիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե օրենքով հնարավորություն տրվի 14 տարեկան երեխային ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել և գաղտնի պահել իր վարակված լինելը

Թագուհի Թովմասյան. Չգիտենք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե օրենքով հնարավորություն տրվի 14 տարեկան երեխային ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնել և գաղտնի պահել իր վարակված լինելը
11.02.2021 | 16:16

Նախագիծը մեծապես առնչվում է երեխաներին, քանի որ 16 տարեկանի շեմը իջեցնելով 14՝ մենք այս օրենքով հնարավորություն ենք ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա և ինքնուրույն ՄԻԱՎ-ի թեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը, և այդ ռիսկը չգիտենք ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ Աժ-ում իր ելույթում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով քննարկվող «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը չկարողացավ փոփոխությունների տրամաբանությունը և նպատակը բացատրել:
«Եթե այդքան խնդիր է դրված, որ անպայման այդ ճյուղը պետք է լինի գերակա և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի մասով մեր պայքարը պետք է լինի անզիջում, առնվազն տրամաբանական և ենթարդելի էր, որ ՄԻԱՎ կենտրոնը չպետք է տարրալուծվեր այլ ինֆեկցիոն հիվանդանոցների հետ»,- ասաց նա:


Թագուհի Թովմասյանը կրկին հնչեցրեց հարցը, որ այդպես էլ պատասխան չստացավ փոխնախարարից: «Դուք ինչո՞ւ եք հանել Քրեական օրենսգրքից ձևակերպումը, որ պատիժ է սահմանվում դիտավորյալ մարդուն վարակելը, ես չեմ հասկանում: Անտրամաբանական է գնալ մեղմացնելու ուղղությամբ և կոնկրետ ձեր իրական նպատակների բացահայտում եմ պահանջում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ