Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց հետ բերել էին աթարով լցված ուսապարկեր, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ դա խորհրդանշում է իշխանական այն պատգամավորներին, ովքեր հակահայ հայտարարությաններ են անում։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ շատ վիրավորել է այս անձը, որն իրավունք չունի այս շենքի ներսում գտնվելու, առավել եւս միջազգային հանրության առաջ, նման կոնֆերանսներում ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Այս մարդը ներկայացրել է թուրքական շահը։ Այստեղ գտնվող պատգամավորներից շատերն իրենց գործունեությամբ ներկայացնում են թուրքական շահը, եւ մենք չենք հանդուրժելու, նրանց ստորացնելու ենք»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։