ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

5 անձ ձերբակալվել է Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով

5 անձ ձերբակալվել է Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով
29.01.2021 | 13:11

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, հաղորդում է Քննչական կոմիտեն։


«2021-ի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 10658

Մեկնաբանություններ