«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Ռուբեն Վարդազարյան. Ուղղակի ժպիտ է առաջացնում, որ դատավորներին քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտվում է քաղաքական կոչ

Ռուբեն Վարդազարյան. Ուղղակի ժպիտ է առաջացնում, որ դատավորներին քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտվում է քաղաքական կոչ
29.12.2020 | 14:01

Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին՝ ասուլիսում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե իր հայտարարությամբ աջակցում է ընդդիմությանը:

«Իմ կոչի իմաստը վերաբերում էր ապաքաղաքական լինելուն, ինձ համար զարմանալի է, թե ինչու են ապաքաղաքական լինելու, քաղաքականությունից զերծ լինելու, քաղաքական կոնյունկտուրային չմասնակցելու իմ կոչը դիտում քաղաքական կոչ, ուղղակի ժպիտ է առաջացնում»,- ասաց նա: Ռուբեն Վարդազարյանը անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության շրջանառության մեջ դրվող օրենքի նախագծին, որով առաջարկվում է ստեղծել 21 դատավորներից բաղկացած դատավորների խումբ: Նա նշեց, որ իրենք դիմել են կառավարությանը և խնդրել, որ համալրեն իրենց շարքերը, ավելացնեն 16 նոր հաստիք:

«Միանշանակ այն 21 հաստիքը, որը նախատեսվում է օրենքի նախագծով ավելացնել, մենք ողջունում ենք: Բայց ինձ մեկ ուրիշ հարց է հետաքրքրում: Ես տեխնիկական խնդիրներ եմ տեսնում, որոնք հնարավոր չէ մի քանի ամսում կարգավորել: Ի՞նչ է լինելու «Գնումների մասին» օրենքի հետ»,- ասաց նա: Ըստ ԲԴԽ նախագահի՝ այդ դատավորների համար նոր շենք է անհրաժեշտ լինելու, քանի որ իրենք ֆիզիկապես 21 դատավորի չեն կարող աշխատասենյակ տրամադրել, չկա, իսկ մի քանի մասում «Գնումների մասին» օրենքով հնարավոր չէ այդ հարցը կարգավորել, եթե, իհարկե, կառավարությունն այլ մեխանիզմ չի գտել: Նա նշեց, որ մեղադրանքները, թե այդ դատավորները նրա համար են լինելու, որ կատարեն իշխանությունների քմահաճույքները, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այդ դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, իսկ ընտրելու գործընթացը թափանցիկ է լինելու:

Դիտվել է՝ 17605

Մեկնաբանություններ