«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

Վազգեն Մանուկյան. Փաշինյանը պետք է գնա

Վազգեն Մանուկյան. Փաշինյանը պետք է գնա
28.12.2020 | 20:38

Վարչապետ Փաշինյանը հրաժարական չի տա, բայց արտահերթ ընտրություններին հասնելու տարբեր ճանապարհներ պատրաստ է քննարկել իր հրաժարականը պահանջող ուժերի հետ։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում երեկ անգամ առաջարկում էր սահմանադրական փոփոխությամբ պահպանել վարչապետի պաշտոնը, լուծարել Ազգային ժողովն ու գնալ արտահերթ ընտրությունների։ Ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք չի լինելու, Փաշինյանին հակադարձում է նրա հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Այս պահին ընտրություններ կամ մի ամիս հետո ընտրություններ, երկու ամիս հետո ընտրություններ, նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրությունը նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել, այս վիճակում իմաստ ունի՞, որ այդ պրոցեսի մեջ մտնենք։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի այդպիսի բան անել», - ասաց Վազգեն Մանուկյանը։


2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին օրեր առաջ հայտարարել էր Փաշինյանն առանց հստակ ժամկետ նշելու։ Գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ նշանակելու համար պետք է վարչապետը հրաժարական տա, խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետ, և Ազգային ժողովը լուծարվի։ Այս պահին սա միակ մեխանիզմն է։ Փաշինյանը երկրորդ տարբերակն է առաջարկում՝ փոխել Սահմանադրությունը և Ազգային ժողովին առանց վարչապետի հրաժարականի ինքնալուծարվելու հնարավորություն տալ, որից հետո նշանակել արտահերթ ընտրություններ։ Մինչև Փաշինյանը չհեռանա, չեն լինելու ընտրություններ, ասում է Վազգեն Մանուկյանը։

«Մինչև արտահերթ ընտրությունները, ինքը պետք է գնա, ես չեմ էլ ուզում քննարկել այն տարբերակը, որ ինքը մնում է և արտահերթ ընտրություններ են, ոչ մի եթե-ներ, մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի՝ ինչ ընդհարումների Հայաստանի ներսում, կռիվ է լինելու մինչև վերջ, մի մասը կգնա, մի մասը չի գնա, ամեն քվեատուփի մոտ կռիվ է լինելու, արյուն է թափվելու։ Դա է ուզո՞ւմ», - հայտարարեց Մանուկյանը։

Դիտվել է՝ 3673

Մեկնաբանություններ