Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Վազգեն Մանուկյանը՝ Զասի նամակի մասին. «Այն դավաճանության մասին է վկայում»

28.12.2020 | 09:25

Ըստ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի մասին հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է դավաճանություն ասվածի մեջ։ Հիշեցնենք, որ ըստ Միքայել Մինսյանի՝ պատերազմից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մոտալուտ պատերազմի նախազգուշացման ու կանխարգելիչ քայլեր անելու մասին նամակ է հղել:


«Ես էլ եմ կարդացել այդ լուրը, ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել այն, քանզի գիտեմ՝ իշխանություններն ինչ մակարդակ ու ձգտումներ ունեն։ Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,- ընդգծում է Մանուկյանը:
Ընդդիմության միասնական թեկնածուն, հավելենք, այսօր՝ դեկտեմբերի՝ 27-ին, Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հավաքին: Անդրադառնալով եկեղեցու դեմ շարունակվող ոտնձգություններին՝ նշում է. «Այս արշավը նոր չէ: Խոսքը ոչ թե առաքելական եկեղեցու, այլ միջազգային հոսանքների մասին է, որ երկրներին թուլացնելու համար սկսում են կոտրել ավանդույթները։ Ավանդույթ է պատմությունը, լեզուն ու կրոնը։ Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար: Բայց մեր բնակչության 99 տոկոսն, անկախ հանգամանքից՝ հավատացյա՞լ է, թե՞ ոչ, եկեղեցուն դեմ գնալը սրբապղծություն է համարում: Այդ իսկ պատճառով՝ այսօր մարդիկ հավաքվել են՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»։

Դիտվել է՝ 2865

Մեկնաբանություններ