Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Քիր Սթարմերը, պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ և վստահեցրել ՈՒկրաինային իր աջակցության մասին: «Առաջնորդները վերահաստատել են ՈՒկրաինայի հանդեպ իրենց հավատարմության ուժը, իսկ վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային անսասան է»,- ասվում է Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ։               
 

Դավիթ Հարությունյան. Չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա արդեն հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ

Դավիթ Հարությունյան. Չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա արդեն հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ
24.12.2020 | 15:58

«Դուք կարող եք չսիրել Նիկոլ Փաշինյանին, կարող եք չսիրել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին։ Բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, հանցագործություն է ապագա սերունդների հանդեպ։ Նրանց դուք չեք կարող չսիրել՝ ձեր երեխաներին, թոռներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Ըստ նրա՝ այսօր յուրաքանչյուրն իրեն մեկ հարց պետք է տա։ Ինչո՞վ է պայմանավորված ոչ միայն սահմանների այս շուտափույթ վերաձևումը, այլ ինչո՞վ է պայմանավորված, որ հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակվողական զենքեր։ «Այո, ես հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ Ռուսաստանն այսօր թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած փաստացի դա տեղի է ունենում։ Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները։ Դա չնկատել անթույլատրելի է։ Եվ այսօր այն, ինչ քաննարկվում է, քննարկվում է հենց մեր երեխաների և թոռների ապագայի հարցը։ Թողնելով նրանց սահմաներ, որոնք խոցելի են, որոնց ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական ու թուրքական ռազմական բազաներ, ես կարծում եմ՝ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա։ Ցավոք սրտի, շատերը, որոնց հետ ես շփվում եմ, նկատի ունեմ մտավորականներին, ես նկատում եմ, որ նրանք այլևս հուսահատ վիճակում պատրաստվում են ուղղակի լքել երկիրը։ Ես կարծում եմ՝ սա ուղղակի հանցագործություն է սեփական ազգի հանդեպ»,- ասաց Դավիթ Հարությունանը։


Նա անդրադարձավ իշխանության այն հիմնավորումներին, թե սահմանազատման գործընթացն այսօր իրականացվում է նախկին իշխանությունների օրոք ընդունված օրենքով։ «Սա խոսում է բոլոր նրանց իրավական տգիտության մասին, ովքեր նման մեկնաբանություն են անում։ Վարչատարածքային բաժանումը երբևէ և որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմաններ որոշելու հարցում։ Դրա համար գոյություն ունեն բացարձակապես այլ օրենքներ։ Եվ սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկն իսկապես իշխանությունում նման մեկնաբանություն է անում, առաջին բանը, ինչ պետք է նրան խնդրել, այն է, որ նա անմիջապես հեռանա։ Նման տգետ վերաբերմունքով նա կարող է վաղը կորցնել շատ ավելի լուրջ տարածքներ, սա իսկապես իրավական տգիտության վերին աստիճանն է»,- նշեց Դավիթ Հարությունյանը։

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ