Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Գորիսի քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, քրգործերը միավորվել են 1 վարույթում

Գորիսի քաղաքապետը ներգրավվել է որպես մեղադրյալ, քրգործերը միավորվել են 1 վարույթում
22.12.2020 | 21:48

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ հայտնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու մասին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով:

Դիտվել է՝ 2292

Մեկնաբանություններ