Գորիս-Տաթև ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ։ Քաղաքացիները մեծ ավտոբուսներով շարունակում են արհեստական խցանում ստեղծել՝ փակելով երկրի հարավ տանող դարպասները։ Առավոտյան սյունեցիներն այս քայլով չէին թողնում վարչապետին, որպեսզի մուտք գործի Կապան, գորիս և Մեղրի։ Իսկ այս պահին խցանումներն էլ ավելի են սաստկանում, քաղաքացիները պահանջում են անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։