Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Է­լի­տար ստա­խոս­ներն ու խա­բե­բա­նե­րը

Է­լի­տար ստա­խոս­ներն ու խա­բե­բա­նե­րը
17.12.2020 | 21:56

«Է­լի­տար» բա­ռը նշա­նա­կում է բարձ­րա­խավ, վեր­նա­խավ, ընտ­րա­նի։ Երբ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, որ այ­սօր փո­ղո­ցում բո­ղո­քող մար­դիկ «է­լի­տար բունտ» են ա­նում, ճիշտ է ա­սում, ո­րով­հետև նրանք իշ­խա­նու­թյու­նում չեն, որ քա­ղա­քա­կան է­լի­տա հա­մար­վեն, նրանք ազ­գի բարձ­րա­խա­վը, ընտ­րա­նին ու վե­րին խավն են, ո­րով­հետև հենց այդ մար­դիկ են լիար­ժեք զգում կա­տար­վա­ծի ողջ սար­սա­փե­լիու­թյու­նը։ Իսկ իշ­խա­նու­թյու­նում մնա­ցել է ժո­ղովր­դի մրու­րը, ճահ­ճա­ցած նստ­ված­քը։ Սա­կայն իշ­խա­նու­թյու­նում կա մեկ բան, ո­րը հաս­տա­տա­պես «է­լի­տար» է՝ ստա­խո­սու­թյունն ու խա­բեու­թյու­նը։ 2,5 տա­րի ողջ եր­կի­րը թաղ­վել է ստի ու կեղ­ծի­քի մի այն­պի­սի «ընտ­րա­նու» մեջ, ո­րի պատ­ճա­ռով քայ­քայ­վեց ողջ պե­տու­թյու­նը, զրո­յա­ցան բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, տա­պալ­վեց Հա­յաս­տա­նը և հան­ձն­վեց Ար­ցա­խի 75 տո­կո­սը։ Բայց այդ ստի մասշ­տաբ­ներն ա­ներևա­կա­յե­լի մեծ են ու ոչ միայն ներ­քին, այլև ար­տա­քին օգ­տա­գործ­ման ուղղ­վա­ծու­թյուն ու­նեն։ Վեր­ջին թարմ օ­րի­նա­կը Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ ՌԴ ՊՆ հեր­քումն էր, ին­չը պար­զա­պես խայ­տա­ռա­կու­թյուն էր։


Այս մար­դը, ողջ ազ­գը ծաղ­րի ա­ռար­կա դարձ­նե­լով, իշ­խա­նու­թյա­նը կառ­չած մնա­լով, փոր­ձում է աշ­խար­հին ցույց տալ, թե հայն ու Հա­յաս­տա­նը կա­րող են հաշտ­վել նման ի­րա­կա­նու­թյան հետ, սա­կայն ընդ­դի­մու­թյան բազ­մա­հա­զա­րա­նոց եր­թերն ու հան­րա­հա­վաք­ներն այ­սօր Հա­յաս­տա­նի դեմքն ար­տա­քին աշ­խար­հում փր­կում են։ Դր­սում տես­նում են, որ հայ ազ­գը չի հան­ձն­վում, չի կա­րող հաշտ­վել այս­պի­սի լուծ­ման տար­բե­րա­կի հետ, հայ­րե­նի­քի զգա­ցո­ղու­թյուն ու­նի, կեն­սու­նակ է ու դեռ ոտ­քի է կանգ­նե­լու։ Սա ո­գու փոր­ձու­թյուն է, և ազ­գը կա­րող է այս բար­դա­գույն քն­նու­թյու­նը հանձ­նել։ Եր­թե­րը բազ­մա­քա­նակ են, չնա­յած ե­ղա­նա­կա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րին, մար­դիկ ոտ­քի են ե­լել, փո­ղո­ցում հայ­րե­նա­սեր հրա­շա­լի ե­րի­տա­սար­դու­թյուն կա և չի թող­նե­լու, որ իր ա­պա­գան գո­ղա­նան։ Հա­յի ի­րա­կան տե­սակն է փո­ղո­ցում, նա ցու­ցա­րար է դար­ձել ոչ թե դր­սից ներ­մուծ­ված տեխ­նո­լո­գիա­նե­րի, տա­րի­ներ շա­րու­նակ հա­կա­հայ­կա­կան ծրագ­րե­րով ու­ղեղ­ներ լվա­նա­լու շնոր­հիվ, այլ հայ­րե­նի­քի կորս­տի ցա­վի պատ­ճա­ռով։


Փո­ղո­ցում «է­լի­տար բուն­տի» շա­հա­ռու­նե­րը այս իշ­խա­նու­թյան ար­տա­քին փա­յա­տե­րե­րին ու հո­վա­նա­վոր­նե­րին հս­տակ ու­ղերձ են հղում, որ այս երկ­րի ի­րա­կան տե­րե­րին կա­րող են ինչ-որ ժա­մա­նակ խա­բել, մո­լո­րեց­նել, բայց եր­կար չեն կա­րող ա­պազ­գա­յին թմ­բի­րի մեջ պա­հել, նրանք ու­նակ են ա­մուր կանգ­նե­լու պե­տու­թյան կող­քին, դուրս գա­լու հայ­րե­նի­քը ման­րադ­րա­մով վա­ճառ­քի հա­նած մար­դու ու նրա դրա­ծո­նե­րի դեմ, մաք­րե­լու եր­կի­րը ախ­տից։


Պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­ցար­ձակ ան­պա­տեհ մի միտք դրեց շր­ջա­նա­ռու­թյան մեջ՝ «ան­ջա­տում՝ հա­նուն փր­կու­թյան», ո­րը, փոքր-ինչ այլ ձևա­կերպ­մամբ, այ­սօր այլ հն­չո­ղու­թյուն է ստա­ցել՝ «հրա­ժա­րա­կան՝ հա­նուն փր­կու­թյան»։ Ե­րե­րա­ցող պե­տա­կա­նու­թյու­նը պետք է փր­կել Փա­շի­նյա­նից, որ­պես­զի ան­դառ­նա­լի խն­դիր­ներ չս­տեղծ­վեն Հա­յաս­տա­նի հա­մար։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ