ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում

Նիդեռլանդները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» շարժումը ողջ ԵՄ-ի տարածքում
21.11.2020 | 14:52

Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը ԵՄ ողջ տարածքում, պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ՝ տեղեկացնում է GazeteDuvar լրատվական կայքը։

Միջնորդության մեջ նշվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը «պատճառ է դարձել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն»: Իշխող և ընդդիմադիր կուսակցությունների համատեղ առաջարկով խորհրդարանի օրակարգ եկած և առաջին հավանությունը ստացած միջնորդությունը կրկին քվեարկության կդրվի կառավարության կողմից քննարկվելուց հետո: Նիդեռլանդներում կոալիցիոն կառավարության երեք կուսակցությունների և ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (SP) կողմից համատեղ ներկայացված միջնորդությունն ընդունվել է 150 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում՝ 147 պատգամավորների քվեարկությամբ: Իշխող և ընդդիմադիր չորս կուսակցությունների համատեղ պատրաստած միջնորդության մեջ նշվել է, որ «Գորշ գայլեր» հայտնի գաղափարապաշտական օջախները, որոնք տարիներ շարունակ գործում են Նիդեռլանդներում, ծայրահեղ աջակողմյան և ազգայնական շարժում են:

Միջնորդության մեջ պնդում են, որ «Գորշ գայլերը» լուրջ լարվածություն են առաջացրել Նիդեռլանդների հասարակության մեջ և պատճառ են հանդիսացել բնակչության խմբերի միմյանց դեմ դուրս գալուն: Ուստի պահանջվել է պարզել, թե հնարավոր է արգելել գաղափարապաշտական օջախների գործունեությունը և նրանց ընդգրկել եվրոպական պատժամիջոցների ցուցակում:


Ըստ Omroep Gelderland ալիքի՝ Նիդեռլանդների Արնհեմ նահանգում Դենկ կուսակցության (DENK) ղեկավար Մուստաֆա Ուստան խորհրդարանի որոշումը մեկնաբանել է իբրև «զզվելի նախընտրական քարոզ», և ասելով, թե ինքն ապրում է «հակաթուրքական զգացմունքների ոսկե դարաշրջանում», առաջ է քաշել այն տեսակետը, թե պաշտոնապես գոյություն չունեցող կազմակերպության արգելմամբ շարունակվում է «թուրքոֆոբիկ վհուկների որսը»։

Դիտվել է՝ 3823

Մեկնաբանություններ